МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Завтра+29 °C
Ավտովթար «Հարսնաքար» համալիրի մոտակայքում
19:39, 26.05.2014
4179 | 0
Մայիսի 24-ին, ժամը 00.36-ին տեղեկություն է ստացվել, որ «Հարսնաքար» հանգստյան համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանգներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 05ՕՕ617 (վարորդ Հ. Ս. ծնվ.1968թ.) և «Սևանի բարձրավոլտ էլ.ցանցեր» ՓԲԸ-ին պատկանող «ԳԱԶ 3110» մակնիշի 227ԼԼ01 պետհամարանիշերի (վարորդ Ռ. Ք.) ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Հ.Ս.-ը և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Ս.-ը (ծնվ.1974թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնները:
Пресс-секретарь: ARM
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ARM
12:11, 16.09.2013
4835 | 0
11:56, 16.09.2013
4328 | 0
11:38, 16.09.2013
4315 | 0
18:13, 15.09.2013
12404 | 13
18:11, 15.09.2013
4827 | 0
наверх