МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Завтра+29 °C
Արդեն աշուն է, իսկ դու դեռ չկաս...
15:15, 14.10.2013
5346 | 0

Արդեն աշուն է, իսկ դու դեռ չկաս, ես չեմ տեսնում քո հայացքը, այն աչքերը, որ պետք էր ինձ ամեն ինչ հասկացներ, պետք էր ներթափանցեր իմ հոգին ու ստիպեին ապրել, շնչել քո ներկայությամբ: Ուր՞ ես, վաղուց է սպասում եմ քեզ, գիտեմ գալու ես, բայց եր՞բ: Ու՞ր ես անհետացել, որտե՞ղ ես ապաստան գտել, ինձանից հեռու, իմ աշխարհից, բայց չէ որ ես քո գալուն եմ սպասում: Սպասում եմ արի…

Ես արդեն պատկերացնում եմ մեր հանդիպումը . կանգնած եմ փողոցում, քո մասին եմ մտածելով և հանկարծ զգում եմ քո շունչն ու օծանելիքի բույրը: Իհարկե չէի կարող սխալվել, դա դու ես: Մենք մի պահ կնայենք մեկ-մեկու, ոչինչ չենք ասի, բայց մեր հայացքներն ու աչքերը կխոսեն մեր փոխարեն: Եվ դու կասես.

-Ես, վերջապես գտա քեզ, իսկ ես մոլորված ու չհասկանալով իրականությունը կխուսափեմ քեզ բառ ասելուց, կհետաձգեմ մեր հանդիպումը և լուռ կհեռանամ: Բայց ոչ, ես վերջն այդպես չեմ ցանկանում լինի, այլ ընդհակառակն` համարձակություն կհավաքեմ` կնայեմ քո աչքերի մեջ և կթողնեմ, որ իմ սիրտն էլ գեթ մեկ անգամ ճախրի հանգիստ և զգա իրականությունը:

Ես լուռ կժպտամ քեզ, կսեղմեմ ձեռքդ և քեզ հետ կշարունակեմ իմ ճանապարհը:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Մանուշակ Հովակիմյան
20:50, 07.01.2014
3745 | 0
18:00, 02.08.2013
7498 | 1
18:53, 28.07.2013
4120 | 0
наверх