МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Завтра+19 °C
Սիրո սիմֆոնիան
20:50, 07.01.2014
3749 | 0
Այդ նույն օրը քո առանձնատան դռանը մոտենալիս, ներսից կոմիտասյան նվագ լսեցի: Քայլերս դանդաղեցրի, մի պահ լուռ կանգնեցի ու շունչս պահած ներս մտա: Աջ կողմում դաշնամուրն էր ինձ ողջունում, իսկ պատուհանից այն կողմ քո պատկերն էր ինձ ժպտում: Ես խորապես ցավեցի, որ չեմ տեսել նրան, չեմ շփվել հետը: Մոտեցա, հարմար տեղավորվեցի բազմոցին ու մատներս պահեցի նոտտաների վրա: Նայեցի քո աչքերին, դու` մատներիս, և կրկին լսվեց կոմիտասյան նվագը: Ես խենթանում էի, բայց դժվար էր գիտակցել` երաժշտությա՞ն, թե՞ քո կողքին լինելու համար: " Ամեն անգամ, երբ լսում էի քո կենսաթրթիռ, զվարթ ծիծաղը, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քչքչում, երբ ունկնդրում էի քո կուսական կրծքի հևքը, այտերիս զգում քո թավիշ մազերի էլեկտրականացնող շփումը, ինձ տիրում էր այնպիսի մի խենթ զգացում, որ պատրաստ էի ամենամեծ ոճիրը գործել, եթե դու գեթ ակնարկեիր: Ահա ինչ կցանկանայի քո շուրթերից լսել այդ պահին: Թե ինչպե՞ս ավարտվեց երաժշտությունը, թե ինչպե՞ս նվագեցի, այդպես էլ չհասկացա: Դու նայեցիր իմ մտահոգ հայացքին, շշնջացիր. "-Քեզ դուր եկա՞վ կատարումը": Ժպտացի ու ինձ կատարյալ հիմար զգացի, չէ՞ որ ես չէի նվագել: Թեև մթնոլորտը ամբողջ օրը լվցած էր անընդմեջ շառաչյուններով, թռչունների ճռվողյունով, բայց դա այնքան բնական էր, որ բնավ չէին խոցում այդ հոգեպարար լռությունը: Սրտիս մեջ երկյուղի նման մի բան ծագեց, և բնազդաբար ձեռքս դիպավ նրա կոպիտ, բայց միաժամանակ փխրուն մատներին: Լուսամուտների փեղկերը ծածկված չէին. տոթը առատորեն հոսում էր ներս և սենյակում տիրում էր անսովոր շարժում ու իրարանցում: Մեղմորեն ժպտացիր, շոյեցիր ձեռքս և ասացիր " –Կոմիտա՛ս, դու Կոմիտաս լսի": Այդ համատարած լռությունը վերածվեց աղմուկի: Ինձ խոսք չհասավ, բայց աչքերս խոսեցին շուրթերիս փոխարեն: Ինչևէ, խոնարհեցի գլուխս, նայեցի մարդկանց ամբոխին և քայլերս ուղղեցի դեպի դուռը, և լսվեց. " -Ես շտապեցի խույս տալ այդ չնաշխարհիկ օրիորդից, բայց նրա նուրբ ձայնը ճեղքեց օդը, ճեղքեց մի սիրտը": Երբ նա վերջացրեց իր խոսքը, ներքնահարկի դահլիճում թնդացին կեցցեների որոտընդոստ ձայները: Այդ բոլոր ձայները ձուլվել էին մի անդորրության մեջ, և այդ տարրերային անդորրը երգ էր դարձել իմ հոգում: Լսվեց սիրո սիմֆոնիան` կոմիտասյան նվագը:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Մանուշակ Հովակիմյան
20:50, 07.01.2014
3750 | 0
18:00, 02.08.2013
7499 | 1
18:53, 28.07.2013
4124 | 0
наверх