МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +19 °C Завтра+18 °C
Կոնյակի պատմությունից
18:55, 29.11.2013
4128 | 0
Կարևոր հյուրեր ընդունելիս այս կամ այն ուրախ առիթը նշելիս` հաճախ ենք բաժակ բարձրացնում` այն լցնելով ախորժալի կոնյակով, հայկական կոնյակով, որն հայտնի է ամբողջ աշխարհում իր բարձր որակով: Կարծում ենք, հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչպես են պատրաստում կոնյակը և ինչ են նշանակում երեք, չորս կամ հինգ աստղերը, որոնք պատկերված են յուրաքանչյուր շշի վրա:
Կոնյակը թունդ ալկոհոլային խմիչք է, սաթականչավուն գույնով, որն ստացվում է խաղողի գինուց թորված և կաղնու տակառներում երկար տարիներ հնացրած սպիրտից: Իր անունը ստացել է ֆրանսիական Շարանդա նահանգի Կոնյակ քաղաքի անունից: Խաղողի գինու թորման արդյունքում, ստացվում են կոնյակի սպիրտի 3 մասնեբաժիններ` գլխամասային, միջին և պոչային: Գլխամասային և պոչային զանգվածները պարունակում են բուրավետ բազում խառնուրդներ, անցանկալի բաղադրիչներ, որոնց առկայությունը էականորեն գցում է կոնյակի որակը, ուստի դրանք օգտագործում են սոսկ բուրավետ սպիրտներ, կամ տեխնիկական սպիրտ ստանալու համար: Ամենագլխավորը իհարկե միջին մասնաբաժինն է, ինչն էլ հանդիսանում է կոնյակի հիմնական հումքը: Միջին մասնաբաժնի թնդությունը Շարունակությունը այստեղ
Пресс-секретарь: Aram
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Aram
09:25, 06.07.2015
8294 | 0
наверх