МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +19 °C ... +33 °C Завтра+35 °C
Սեփական մեղքը գիտակցող մեծահարուստը
15:14, 06.05.2024
605 | 0

Մի հարուստ մահմեդական ընդունելությունից հետո գալիս է մզկիթ, որպեսզի մասնակցի նամազին: Ինչպես ընդունված է մահմեդականների սովորույթում՝ հարուստ մարդը մզկիթի մուտքի մոտ հանում է իր թանկարժեք կոշիկները և մտնում է ներս: Աղոթքից հետո դուրս գալով մզկիթից՝ մեծահարուստը նկատում է, որ իր կոշիկներն անհետացել են:

«Մեղավորը ես եմ, -ինքն իրեն նախատում է մեծահարուստը: - Եթե կոշիկներս դրսում չթողնեի, ինչ-որ մեկին գողություն կատարելու առիթ չէի տա: Ես պիտի այդ կոշիկները կամավոր հանձնեի գողին: Մինչդեռ այժմ ես եմ մեղավորը, որ «գող եմ ծնել» »:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
23:14, 04.06.2024
370 | 0
наверх