МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Завтра+20 °C
Առանց Աստծու անիմաստ է կյանքը
17:45, 18.12.2013
2631 | 0

Ամեն ինչ հարկ է անել, ամեն ինչի մասին խոսել եւ մտորել այնպես, կարծես յուրաքանչյուր ակնթարթ քեզ համար կարող է լինել վերջինը: Եթե Աստված մեզ համար գոյություն ունի, ապա ամենեւին սարսափելի չէ մարկանց թվից դուրս մնալը. չէ՞ որ Աստված չի գցի մեզ չարիքի մեջ: Իսկ եթե Աստված գոյություն չունի կամ մարկանց հետ չի ցանկանում գործ ունենալ, ապա ի՞նչ իմաստ ունի ապրել աշխարհում, որտեղ չկա Աստված կամ չկա նախախնամություն: Բայց Աստված գոյություն ունի եւ հոգատարություն է դրսեւորում մարդկանց նկատմամբ: Աստված այնպես է կարգավորել, որ ամբողջովին մարդուց է կախված` ընկնի, թե չընկնի իրական չարիքի մեջ: Իսկ եթե չարիք է եւս ինչ-որ բան, ապա Աստված հոգ է տարել նաեւ, որպեսզի յուրաքանչյուրից կախված լինի նրա մեջ չընկնելը: Բայց այն, ինչ վատը չի դարձնում մարդուն, կարո՞ղ է արդյոք վատը դարձնել մարդկային կյանքը:
Կյանքը եւ մահը, փառքը եւ անպատվությունը, տառապանքը եւ հաճույքը, հարստությունը եւ աղքատությունը. այս ամենը հավասարապես բաժին է ընկնում ինչպես լավ մարդկանց, այնպես էլ վատերին: Այդ ամենը ո´չ հիանալի է եւ ո´չ էլ ամոթալի, հետևաբար ո´չ բարիք է եւ ո´չ էլ չարիք:

Սիրով` Տ.Հեթում քահանա Թարվերդյան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6159 | 0
наверх