МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +22 °C Завтра+21 °C
Աղոթք
00:45, 30.12.2013
2479 | 0
Եկեք չարդարանանք՝ ասելով, թե աղոթելը հեշտ չէ այն մարդուն, ով թաղված է առօրյա գործերում եւ շրջակայքում մոտիկ աղոթատուն չի գտնում: Որտեղ էլ լինես՝ դու կարող ես ունենալ սեփական աղոթասեղան. դա ոչ մեծ տեղ է պահանջում, ոչ էլ երկար ժամանակ: Թեպետեւ դու ծնկի չես գալիս, կուրծք չես ծեծում, ձեռքերդ երկինք չես կարկառում, այլ լոկ ջերմ հոգիդ ես ցավացնում, ապա դրանով իսկ կատարում ես այն, ինչ անհրաժեշտ է աղոթքին: Չէ որ կարելի է, ի վերջո, փողոց դուրս գալ եւ մենակ քայլելով՝ ջերմագին աղոթել:
Կարելի է եւ նստել արհեստանոցում կոշիկ կարել, սակայն հոգին բացել Տիրոջ առաջ: Կարելի է եւ ծառայելիս, եւ առեւտուր անելիս, ներքեւ կամ վերեւ բարձրանալ-իջնելիս, խոհանոցում գործ անելիս, երբ անհնար է եկեղեցի գնալը, անկեղծ եւ ջերմագին աղոթել: Աստված չի խորշում տեղից, այլ միայն մեկ պահանջ ունի՝ բորբոք սիրտ եւ կենտրոնացած հոգի:

Սիրով՝ Տեր Հեթում քահանա Թարվերդյան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6167 | 0
наверх