МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +7 °C ... +19 °C Завтра+21 °C
Խորհրդավոր շրջաններ ծովի հատակին
13:02, 16.11.2012
4424 | 0

Մի անգամ լուսանկարիչ Յոջի Օկատան ստորջրյա նկարահանումների ժամանակ խաղաղ օվկիանոսում գտնվող Օսիմա կղզու (Ճապոնիա) ափերին 24 մետր խորության ավազե հատակին նկատեց տարօրինակ շրջաններ: Այդ շրջանները կազմված էին երկրաչափական նախշերից և ունեին մոտ 2 մետր տրամագիծ:

Ստորջրյա նկարահանմամբ լուսանկարիչը զբաղվում էր ավելի քան 50 տարի, սակայն այսպիսի բան տեսնում էր առաջին անգամ: Նա որոշեց իր գտածոյով կիսվել աշխարհի հետ և հաջորդ անգամ վերադարձավ լրագրողների հետ:

Այս անգամ զինված լինելով տեսախցիկներով Յոջիին և իր խմբին հաջողվեց բռնացնել այդ շրջանների ստեղծողին հենց աշխատանքի պահին: Ոչ մեծ մի ձուկ փշափորների ընտանիքից առանց հոգնելու լողում էր ամբողջ օրվա և գիշերվա ընթացքում՝ ստեղծելով այդ ավազե նախշերը: Իր կրծքի վրա գտնվող լողակով ձուկը «փորագրում էր» ավազին շրջաններ և «լեռնաշղթաներ»:

Ինչպես հետագայում հաջողվեց պարզել, այդպիսի նախշեր ստեղծում էր ձկան արուն, որպեսզի գրավի էգին: Ընդ որում, որքան բարձր են «լեռնաշղթաները» և որքան բարդ են նախշերը, այնքան մեծ է հավանականությունը, որ էգը կընտրի հենց այդ արույին: Իսկ երբ զույգը զույգավորվում է, նրանք թողում են իրենց ձկնկիթները շրջանի կենտրոնում: Հետազոտողների ենթադրությամբ նախշերի բարձր բլուրները չեն թողնում, որպեսզի ջրի հոսանքը քշի ձկնկիթները:

Սա էլ մեր հերոսը՝

Աղբյուրը՝ www.arxangelo.info

Пресс-секретарь: Mediamag
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Mediamag
наверх