МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Завтра+23 °C
Ինչո՞ւ Մերի Մնջոյանը տարեդարձին երազանք չի պահում
15:33, 07.02.2014
2264 | 0

Այսօր «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Մերի Մնջոյանը տոնում է իր տարեդարձը: Երգչուհին դարձել է տասնինը տարեկան: Երգչուհին նվերներ ու անակնկալներ ստացել է կեսգիշերից սկսած: «Բազմաթիվ նվերներ եմ ստացել իմ ընկերներից, բայց օրս դեռ առջևում է, հուսամ դեռ էլի լավ նվերներ կստանամ, -ESem.am-ին ասաց երգչուհին և հավելեց, որ իր ծննդյան օրն անցկացնում է աշխատանքային միջավայրում: -Ինձ համար ամենամեծ նվերն այն է, որ այսօր նկարահանման եմ և շրջապատված եմ իմ սիրելի գործընկերներով»:




Այսօր երեկոյան Մերին կշարունակի իր ծնունդը նշել ընկերների և հորաքրոջ հետ` տանը: Երգչուհու հյուրերի շարքում հայտնի անուններ չկան: «Սոնան ինձ խոստացել է, որ 20-ամյակս պետք է անմոռանալի տոնեմ, այդ ժամանակ էլ կհրավիրեմ, բոլոր այն հայտնիներին, ում հետ մտերիմ եմ, - ասաց Մերին` նշելով, որ այսօր ծնողներն էլ իր կողքին չեն: -Քանի որ, Երևանում գործեր ունեմ, այսօր չկարողացա մեկնել Գյումրի, որպեսզի ծնողներիս հետ նշեմ օրս, փոխարենը` շաբաթ օրը կմիանամ նրանց»:




Տարեդարձին Մերին երբեք երազանքներ չի պահում, ըստ նրա, բոլոր այն նյութական բաները, որոնց մասին մարդիկ երազում են, ինքը համարում է նպատակ և փորձում հասնել դրանց. «Միայն մեկ երազանք ունեմ, որպեսզի միշտ լինեմ ընտանիքիս հետ, և ծնողներս միշտ հպարտանան ինձնով»:

ESem.am-ը շնորհավորում է երգչուհուն և ցանկանում նպատակների իրականացում:




esem.am






Автор: 57 hg
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
57 hg
наверх