МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +24 °C Завтра+22 °C
Համլետ Գևորգյանն իր 40-ամյակը նշում է ճամպրուկային տրամադրությամբ
19:18, 07.05.2014
4434 | 0

Այսօր երգիչ Համլետ Գևորգյանը նշում է իր 40-ամյակը. նրան առաջինը շնորհավորել են ընտանիքի անդամները: Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց ինքը՝ երգիչը: Նրա խոսքով՝ առավոտվանից չեն դադարել իրեն ուղղված շնորհավորանքները՝ աշխարհի տարբեր ծայրերից:

Երգիչը, սակայն, այսօր զբաղված է փաստաթղթային հարցերով. բանն այն է, որ նա շուտով մեկնելու է Ֆրանսիա, որտեղ մայիսի 20-ին համերգ է ունենալու, ուստի այժմ ճամպրուկային տրամադրության մեջ է:


Մեր այն հարցին, թե որտեղ և ում հետ է պատրաստվում նշել իր ծննդյան տոնը, Համլետ Գևորգյանը պատասխանեց, որ օրը կանցկացնի ընտանիքի և ընկերների հետ, իսկ թե որտեղ՝ դեռ չի որոշել:

Խոսելով նպատակների մասին՝ Համլետն ընդգծեց, որ ցանկանում է իր զավակներին լավ մարդ մեծացնել: Իհարկե, երգիչը կարիերայի հետ կապված ծրագրեր ևս ունի. պլանավորում է նոր երգեր ձայնագրել և համերգներով հանդես գալ:

http://life.panorama.am/
Автор: 57 hg
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
57 hg
наверх