МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Завтра+19 °C
Բանակի օրվա միջոցառումները Նոր Նորքում
20:14, 09.02.2014
3287 | 0
1992թ. հունվարի 28
Հայկական բանակի ստեղծումը պատմական նշանակության հերթական իրադարձությունն էր, որը դարձավ մեր ազգային հպարտությունն ու վաղվա ապահով երկրի երաշխավորը:
Նոր Նորք վարչական շրջանում Հայկական բանակի ստեղծման 22-ամյակի առթիվ մեկնարկեցին տոնական միջոցառումները, որոնք կշարունակվեն ուսումնական և մշակութային հաստատություններում և հանդիսավորությամբ կամփոփվեն Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:
Բանակի տարեդարձին նվիրված գրական-երաժշտական ուշագրավ ցերեկույթ էր կազմակերպվել նաև Նոր Նորքում գործող հ. 166 հիմնական դպրոցում:
Միջոցառման հյուրերի կազմում էին ներկայացուցիչներ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնից, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից և պաշտպանության նախարարությունից:
Աշակերտները ներկայացրեցին հայոց հաղթանակած բանակի անցած փառավոր ուղին: Երբ հարցականի տակ էր մեր անկախությունը, երբ զինված ուժերի ստեղծումը դարձել էր օրվա հրամայականը՝ հայության համախմբվածությամբ, վճռական կամքով, հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրվածությամբ և ազգային ինքնության պահպանման բարձր գիտակցությամբ ծնունդ առավ հայոց բանակը՝ հիմք դնելով իր փառավոր պատմության: Նորնորքցի աշակերտները ակնածանքով ու խոնարհումով հիշատակեցին նաև իրենց կյանքը հայրենիքի ու հայոց խաղաղության համար ներդրած քաջերին: Միջոցառումն ուղեկցվեց երաժշտական ու պարային կատարումներով՝ վերաարժևորելով մեր հերոսական բանակի առաքելությունը:
Փառք մեր զինվորներին, որ երեկ և այսօր կարողանում են իրենց գործը կատարել պատվով ու նվիրումով:
Շնորհավո՛ր տոնդ, հայ զինվոր, զորություն ու արիություն բազկիդ, հայրենյաց պաշտպան...
Նկարները՝ այստեղ
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх