МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Завтра+21 °C
10 ամենատարածված գիտական միֆերը
19:43, 21.11.2012
1051 | 2
Մեզ մոտ առաջանում են որոշակի պատկերացումներ, որոնք հիմնված են սեփական փորձի, կրթության, լրատվամիջոցների և շրջապատող մարդկանց կարծիքների վրա: Այս գաղափարների մեծ մասը, որոնք կապված են գիտության հետ՝ մենք ընդունում ենք որպես ֆակտ, սակայն նրանք վաղուց հերքվել են: Ահա մի քանի ամենատարածված միֆերը, որոնց հետ մենք բոլորս այս կամ այն կերպ առնչություն ենք ունեցել:

1. Չինական պատը կարելի է տեսնել տիեզերքից
Չինական պատը շատ երկար է, բայց նրան հնարավոր չէ տեսնել տիեզերքից: Նույնիսկ առաջին չինացի տիեզերագնաց Յան Լիվեյը հաստատեց, որ այդպես էլ չկարողացավ տեսնել այդ գլուխգործոցը անզեն աչքով: Էլ չենք խոսում այն տարածված միֆի մասին, իբր Չինական պատը կարելի է տեսնել նույնիսկ լուսնից: Չնայած Եգիպտական բուրգերը կարելի է տեսնել միջազգային տիեզերական կայանից: Մարդու ձեռքով ստեղծված բանը, որ շատ լավ կարելի է տեսնել տիեզերքից, դա՝ լույսերն են:

2. Հյուսիսային աստղը ամենավառ աստղն է
Հյուսիսային աստղը ամենավառ աստղը չէ գիշերային երկնքում, ինչպես կարծում են շատերը: Իր պայծառությամբ նա գրավում է մոտավորապես 50-րդ տեղը: Հյուսիսային աստղը շատ հեշտ է տեսնել, քանի որ երկրի առանցքը պրակտիկորեն ուղղված է նրա վրա: Գիշերը Հյուսիսային աստղը գտնվում է անշարժ վիճակում, նույն տեղում՝ կլոր տարի և ցույց է տալիս հյուսիսային ուղղությունը: Ամենավառ երևացող աստղը արևից հետո, դա՝ Սիրիուսն է մեծ շան համաստեղությունում:

3. Պետք է վազել զիգզագաձև, որպեսզի խուսափել կոկորդիլոսի հարձակումից
Ապրելու համար ամենահին խորհուրդներից մեկը հնչում է այսպես. եթե ուզում եք փաղչել կոկորդիլոսից, ապա պետք է շարժվեք զիգզագաձև, քանի որ կոկորդիլոսը չի կարող արագ թեքվել: Իրականում կոկորդիլոսները գործնականում երբեք որսի դուրս չեն գալիս ցամաքում, նրանք գերադասում են հարձակվել ջրից: Կոկորդիլոսի ցամաքում արագությունը առավելագույնը 16 կմ/ժ է, որը հնարավորություն է ստեղծում անցնել նրան թե՛ զիգզագաձև և թե՛ ուղիղ:

Մնացածը կարդացեք այստեղ:
Пресс-секретарь: Mediamag
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Mediamag
наверх