МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Завтра+22 °C
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել կուտակային կենսաթոշակների օրենքի վիճահարույց դրույթները
22:46, 02.04.2014
3877 | 0
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ամրագրված պարտադիր բաղադրիչը Հայաստանի Սահմանադրությանը հակասող է ճանաչվել, ՍԴ-ի որոշումն այսպես մեկնաբանել են Ազգային ժողովի 36 պատգամավորների ներկայացուցիչները։

Նրանց խոսքով՝ մինչ այս պահը գանձված գումարները պետք է վերադարձվեն աշխատողներին։

«Հետևաբար պարտադիր բաղադրիչը չի կարող գործադրվել այս որոշման հրապարակման պահից», - ասել է ՍԴ-ում հայցը ներկայացնողներից Արծվիկ Մինասյանը։

Հիշեցում, «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում» պարտադիր բաղադրիչը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու հայցով անցած տարեվերջին Սահմանադրական դատարան էն դիմել Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստան» -ի, Հայ ազգային կոնգրեսի, ՀՅ Դաշնակցության և «Ժառանգության» պատգամավորները: ՍԴ-ն այսօր կայացրած որոշմամբ օրենքի մի շարք դրույթներ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել։

Նրանց ներկայացուցիչներն այսօր արձանագրել են՝ իրենց պահանջը կատարվել է ամբողջությամբ։ Պատասխանող կողմի՝ Ազգային ժողովի ներկայացուցիչ, հանրապետական Հակոբ Հակոբյանը ՍԴ-ի որոշումը չշտապեց մեկնաբանել, մասնավորաբար, զերծ մնաց կիսել հունվարից հետո գանձված գումարները աշխատողներին ետ վերադարձնելու՝ դիմողների համոզմունքը։

«Ես նման բան չեմ կարող ասել, դատարանի որոշումը փաստեց, որ մեր մշակած և ընդունած օրենքի դրույթները չեն համապատասխանում Սահմանադրությանը։ Ուզում եք՝ 30 անգամ ասեմ...», - ասել է Հակոբյանը։

Արձագանքելով ՍԴ-ի 64 էջանոց որոշմանը՝ կառավարությունը առանձնացրել է ընդամենը երկու դրույթ. առաջին՝ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը, և երկրորդ՝ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչև սեպտեմբերի 30-ը։

Կառավարության պաշտոնական հաղորդագրությունում նշվում է նաև, որ գործադիրը հետագա գործողությունների ծրագիրը կընդունի Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո:

«Ժամ առաջ ներկայացնենք ճշմարտությունը, որպեսզի կառավարությունն ու իշխանության որոշ ներկայացուցիչներ իրենց հարմար ձևով ՍԴ-ի որոշումը չմեկնաբանեն, ասուլիսում նշեցել դիմող կողմի ներկայացուցիչները»:

«Պետք է տեր կանգնել իրավունքներին և թույլ չտալ, որպեսզի գործատուները հաշվարկեն և փոխանցումներ կատարեն առանց նրանց համաձայնության։ Այսինքն յուրաքանչյուր աշխատող լիիրավ է ՍԴ-ի որոշման հրապարակումից հետո այն վերցնել իր ձեռքը՝ որպես զենք, և օգտագործի այն», - ասել է պատասխանողի ներկայացուցիչ, իրավաբան Մերի Խաչատրյանը։
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նարինե Մինասյան
23:49, 30.07.2013
5564 | 4
наверх