МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Завтра+30 °C
Գեղեցկության պահպանման մեջ սոդայի օգտագործման 5 միջոց
20:56, 18.04.2014
4590 | 0

Սոդան խոհանոցում օգտագործվում է սերունդներ ի վեր, սակայն այն նաև մեծ դեր ունի նաև գեղեցկության պահպանման մեջ։ Այս մատչելի արտադրանքը կարելի է պարզ տարբերակներով օգտագործել գեղեցկության պահպանման համար։

1․ Սոդան կանխում է քրտնարտադրությունը և տհաճ հոտը

Խառնեք սոդան և մի փոքր ջուր, որպեսզի ստացվի միատար զանգված և քսեք թևատակերին։

2․Սպիտակեցնում է ատամները

Ատամների սպիտակեցման համար փոքր տարայի մեջ լցրեց 1 ճաշի գդալ սոդա և ավելացրեք 5 կաթիլ ջրածնի պերօֆսիդ, սպասեք մինչ այն կդառա մածուկ։ Մածուկը քսեք ատամներին ատամի խոզանակի օգնությամբ և պահեք 5 րոպե։ Այնուհետ լվացեք ատամները սովորական ատամաի մածուկով և ողողեք բերանը ջրով։ Լավագույն արդյունքի համար կրկնեք շաբաթը 1 անգամ, ոչ ավել, քանի որ ատամները կդառնան զգայուն։

3․ Մաշկի մաքրման միջոց

Սոդան հիասքանչ միջոց է մաշկը մեռած բջիջներից ազատելու համար։ Ձեռքին լցրեք 1 թեյի գդալ սոդա և մի քիչ ջուր։ Ստացված զանգվածը շրջանակաձև մերսեք դեմքի մաշկին։

4․Դեմքի մաշկի սև կետերից ազատվելու միջոց

Եռացող ջրով տարայի մեջ լցրեք 1 ճաշի գդալ սոդա և դեմքը պահեք տարայի վրա։ Ցանկալի է գլխին սրբիչ գցել, որպեսզի գոլորշին առավել արդյունավետ ազդի մաշկի վրա։

5․Սոդան՝ մազերի խնամքի միջոց

Սոդան նվազեցնում է գլխամաշկի յուղայնությունը: Շամպունի հետ խառնեք մի փոքր սոդա և լվացեք գլուխը սովորականի պես: Այն մազերը կդարձնի առավել փափուկ և փայլ կհաղորդի:

Աղբյուրը՝ life.panorama.am

Автор: 57 hg
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
57 hg
наверх