МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Завтра+21 °C
Թվով 7 «Գրեմի» մրցանակների դափնեկիր Դանիել Բարենբոյմը Երևանում
13:19, 14.05.2014
2149 | 0
«Երաժշտությունը միավորում է հոգևոր ու մարմնավոր ուժը, այն համախմբում է մարդկանց, բայց և պահանջում լինել անհատական: Բառերով դժվար է երաժշտության էությունը բացատրել: Պայքարում եմ, որպեսզի դպրոցներում երաժշտություն անցնեն ինչպես մյուս առարկաները, քանի որ այն զարգացնում է մարդու մտավոր կարողությունները: Երաժշտությունը հոգևոր դրսևորման գագաթնակետն է», -ասում է տաղանդավոր երաժիշտ, Բեռլինի պետական նվագախմբի ցմահ դիրիժոր, յոթ «Գրեմիի» մրցանակակիր Դանիել Բարենբոյմը:

Մայիսի 13-ին մեկ բացառիկ համերգով 450 տարիների փորձ ունեցող նվագախումբն առաջին անգամ հանդես եկավ Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգային ծրագրում հնչեցին Ֆրանց Շուբերտի N 8 «Անավարտ» սի բեմոլ մինոր և Լյուդվիգ վան Բեթհովենի N 7 լյա մաժոր սիմֆոնիաները, որոնք հայ հանդիսատեսն ընդունեց բուռն ոգևորությամբ: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 15-ամյակի առիթով` տաղանդավոր իսրայելցի երաժիշտն արժանացավ «Ոսկե մեդալի»:
Пресс-секретарь: †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
наверх