МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Завтра+21 °C
Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի ունեցավ խոկման արարողություն
13:24, 14.05.2014
1981 | 0
Մայիսի 13-ին, երեկոյան ժամը 18.30-ին, քաղաքամայր Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի ունեցավ «Խոկման» արարողություն, որի ընթացքում «Աստծո հետ հաշտություն, ինքնահաշտության ճանապարհով» թեմայի շուրջ քարոզեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:

«Մենք` բոլորս էլ, հանդիպել ենք այնպիսի դեպքերի, երբ մարդիկ թեև չունեն որևէ խնդիր կամ դրամական միջոցների պակաս, այնուամենայնիվ երջանիկ չեն և մշտապես գտնվում են անհանգիստ վիճակում», - նշեց Տեր Հակոբն իր քարոզխոսության ընթացքում` վստահեցնելով, որ դա այն ամենի հետևանքն է, որ շատ շատերը դրամ, մեծ հարստություն վաստակելու և շքեղություններ ձեռք բերելու ճանապարհին կորցնում են իրենց ներքին հարստությունը, հոգու անդորրը և խաղաղությունը, որոնք էլ իրենց հերթին մարդուն հեռացնում են ճշմարիտ հոգևոր, բարոյական արժեհամակարգից: Ուստի հարկ է, որ որևիցե նպատակի ձգտելուց առավել քննարկենք ինքներս մեր մեջ, թե որքանո՞վ է դա մեզ համար հոգևոր առումով ավելի կարևոր:

Հավարտ քարոզխոսության` «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո օրվա թեմայի շուրջ խորհելու և մտորելու առիթ ունեցան: Արարողությունն ավարտվեց համատեղ աղոթքով:
Հիշեցնենք, որ ամեն երեքշաբթի, ժամը 18: 30-ին, քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Մայր Եկեղեցում մեկնարկում է «Խոկման» արարողություն:
Пресс-секретарь: †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
наверх