МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Завтра+28 °C
Ադրբեջանցի զինվորները, նրանց ակտիվությունն ու հայերի պատասխանը
02:47, 03.02.2015
3532 | 0

Կենտրոն TV-ին հետաքրքիր ռեպորտաժ է պատրաստել Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից։ Հեռուստալրագրողներին հաջողվել է նկարահանել ադրբեջանցի զինվորներին, նրանց ակտիվությունն ու հայկական կողմի պատասխան գործողությունները։


Նյութի հեղինակ Նաիրա Պողոսյանը բանակի մասին խոսելիս նշում է` , - «Այսօր շատ են գրում, թե չկա նախկին ոգեւորվածությունը, սրտացավությունը, հանուն հայրենիքի կռվելու պատրաստակամությունը, բայց այդպես չէ: Հերոս զինվորներ ունենք, որի վառ օրինակն է Արմեն Հովհաննիսյանը: Եվ նա միակը չէ: Ես հավատում եւ վստահում եմ հայ զինվորին: Ամեն անգամ զորամասեր, հենակետեր այցելելիս ես տեսնում եմ՝ դիրքերը ավելի են ամրացել, մանր-մունր թերությունները շտկվել են: Ոգեւորվում եմ, որովհետեւ բանակը բոլորինս է»:

Նաիրան հաճախ է լինում սահմանամերձ գյուղերում, առաջնագծի զորամասերում եւ այն կարծիքին է, որ հայ զինվորականն իր բարձր պատրաստվածության եւ նվիրումի շնորհիվ հաղթողի, պատժողի, պահանջողի դիրքերում է:


Ի դեպ, դիպուկ կրակելու համար Նաիրա Պողոսյանն 2014-ին արժանացավ պաշտպանության նախարարի խրախուսանքին: Նա կարծում է, որ զենքին տիրապետելը զինվորական լրագրողի համար պարտադիր է:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх