Կենտրոն TV-ին հետաքրքիր ռեպորտաժ է պատրաստել Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից։ Հեռուստալրագրողներին հաջողվել է նկարահանել ադրբեջանցի զինվորներին, նրանց ակտիվությունն ու հայկական կողմի պատասխան գործողությունները։ Նյութի հեղինակ Նաիրա Պողոսյանը բանակի մասին խոսելիս նշում է` , - «Այսօր շատ են գրում, թե չկա նախկին ոգեւորվածությունը, սրտացավությունը, հանուն հայրենիքի կռվելու պատրաստակամությունը, բայց այդպես չէ: Հերոս զինվորներ ունենք, որի վառ օրինակն է Արմեն Հովհաննիսյանը: Եվ նա միակը չէ: Ես հավատում եւ վստահում եմ հայ զինվորին: Ամեն անգամ զորամասեր, հենակետեր այցելելիս ես տեսնում եմ՝ դիրքերը ավելի են ամրացել, մանր-մունր թերությունները շտկվել են: Ոգեւորվում եմ, որովհետեւ բանակը բոլորինս է»: Նաիրան հաճախ է լինում սահմանամերձ գյուղերում, առաջնագծի զորամասերում եւ այն կարծիքին է, որ հայ զինվորականն իր բարձր պատրաստվածության եւ նվիրումի շնորհիվ հաղթողի, պատժողի, պահանջողի դիրքերում է:
|