МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +8 °C ... +20 °C Завтра+21 °C
«Սա իմ ու քո տոնն է»
09:47, 03.02.2015
3184 | 0

Հենց այսպես ասացին Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ և, հերոսական տրամադրությամբ, հունվարի 28-ին դպրոցի բակում կազմակերպված հանդիսավոր տողանից հետո՝ դասղեկ Անի Պետրոսյանի ուղեկցությամբ այցելեցին Եռաբլուր՝ հոգում ամբարած ըմբոստ ճիչեր, որ կաղաղակեն ու կհիշեցնեն, որ անմահ են հայոց փառապանծ բանակի արիասիրտ զինվորները:

Այցելեցին Մոնթեի, Անդրանիկի, Վազգեն Սարգսյանի շիրիմներին: Հանդիսավոր երդման, նաև խրոխտ երգի հնչյունները անտարբեր չթողեցին Եռաբլուր եկած մեր հայրենակիցներին, ովքեր միացան մեր աշակերտների բույլին ու հավատացին, որ ապագան խոստումնալից է: Այնուհետև այցելեցին հայոց բանակի հրաշունչ զինվոր-հերոս Արմեն Հովհաննիսյանի տուն, եղան նրա անունը հավերժացնող Փառքի անկյունում, լսեցին հերոս լույս աշխարհ բերող մոր քաղցրանուշ ձայնը (հարցազրույցը վարել է 11-րդ դասարանի աշակերտ Էյվազի Սոնան):

Այդ գողտրիկ անկյունում իրենց տեղը գտան մեր դպրոցի անցած ուղին լուսաբանող «Դպրոցը» գիրքը և ամսագիրը՝ «Հայացք» -ը: Ամենը լուսաբանվեց «Կենտրոն» և «Արմ Նյուզ» , «Ա1+» հեռուստաընկերությունների կողմից:


Հայոց լեզվի ուսուցիչ` Ռ.Աֆյան

Пресс-секретарь: Աբովյանի թիվ6 ավագ դպրոց
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Աբովյանի թիվ6 ավագ դպրոց
11:19, 18.05.2016
3555 | 0
15:23, 11.02.2016
3655 | 0
15:18, 11.02.2016
4333 | 0
наверх