МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Завтра+21 °C
Կկայանա գիտաժողով Հաագայում «Հայոց ցեղասպանության ժառանգությունը, 100 տարի հետո» թեմայով
01:13, 23.02.2015
2449 | 0



Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում Դեն Հաագի Գլոբալ արդարադատության ինստիտուտում մարտի 5-ից 7-ը անց է կացվելու «Հայոց ցեղասպանության ժառանգությունը, 100 տարի հետո» թեմայով գիտաժողով: Նիդերլանդական Օրագրին այդ մասին հայտնել են Աբովյան մշակութային միությունից:
Գիտաժողովը մեկնարկելու է «Տատիկիս դաջվածքները» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմամբ: Պարոն Ալեքսիս Տեմիրճյանի հետ այն համատեղ կազմակերպել են Նիդերլանդների պատերազմի, հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների (NIOD) ու Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների «Դորնսայֆ» ինստիտուտները:
Գիտաժողովն անց է կացվելու անգլերեն լեզվով և մուտքը հանրության համար ազատ է լինելու, միայն անհրաժեշտ է նախօրոք հայտագրվել: Բանախոսներն, ովքեր ներկայացնում են տարբեր երկրներ ցեղասպանության ուսումնասիրման և այլ մասնագիտական ոլորտներ, մոտ 25 գիտնականներ են, հեղինակները` «Հայոց ցեղասպանության կարևորությունն այսօր և դրա ազդեցությունը տարբեր ոլորտների ուսումնասիրության վրա» գրքի:
Գիտաժողովի ընթացքում քննարկումներն ընթանալու են գրքի կենտրոնական թեմայի շուրջ` ցեղասպանության կանխման կարևորությունը ընդգծելու և դրա ազդեցությունը` իրավաբանության, պատմության, մարդաբանության, քաղաքագիտության, սոցիոլոգիայի, գրականության, կրթության և ԶԼՄ-ների ուսուցման հետազոտությունների ոլորտներում: Ցեղասպանության ազդեցության մասին քննադատական քննարկումներն անհրաժեշտ են այսօր և այստեղ անդրադարձ կկատարվի ընթացիկ քննախոսության մի քանի տեսակետներին` ելնելով ինչպես մարդկային վարքագծի վերլուծությունից, այնպես էլ անցյալ դարին հետադարձ հայացքով նայելու տեսանկյունից:
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
наверх