Ռումինիայի Հայոց թեմի՝ Ս. Հրեշտակապետաց եկեղեցում Ս.Պատարագի ավարտին՝ հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ՝ Տ.Տաթև եպիսկոպոս Հակոբյանի տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ Սումգայիթյան զոհերի հիշատակին:
Հոգեհանգստյան կարգից հետո Տաթև սրբազանի առաջնորդությամբ բոլոր ներկաները ծաղիկներ դրեցին եկեղեցու բակում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
Սրբազան Հայրը իր խոսքում նշեց, որ բոլոր հայերի պարտականությունը և պատասխանատվությունը մնում է հիշել բոլոր անմեղ զոհերին և անմահ պահել նրանց վառ հիշատակը: Նաև հորդորեց, որ գիտակցաբար մոտենան այն գաղափարին, որ յուրաքանչյուրի պարտականությունն է միասնաբար ցույց տալու, որ մենք միշտ կանգնած ենք ազգային շահերը պաշտպանելու և պահանջելու համար, և երբեք չմոռանանք, որ միշտ պետք է պահանջենք բոլոր անմեղ հայերի թափված արյան արդարության հաստատմանը: