МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +8 °C ... +21 °C Завтра+21 °C
ԳԽ նախագահի եւ 91թ. նախագահի ընտրութիւններն արդար չեն եղե, սա է ճշմարտությունը
15:02, 07.03.2015
3115 | 0
Paruyr Hayrikyan «Ֆեյսբուկեան ասուլիս» կոչուած զրոյցի ժամանակ լսեցի, որ Ժիրայր Սեֆիլեանն համարում է, եւ կրկնեց 2 անգամ, որ 1995 թուականից յետոյ արդար ընտրութիւններ չեն եղել։ Սրանից յետեւում է, որ 1990 թ. պատգամաւորական, ԳԽ նախագահի եւ 91թ. նախագահի ընտրութիւններն արդար են եղել։ Մէկ անգամ էլ առանձին է նշում, որ 1991թ. ԼՏՊ-ն ընտրուել է արդար ընտրութիւններով։ Սկսում եմ կասկածել իր ազնւութեանը, որովհետեւ անիրազեկ լինել չի կարող։ 1990թ.ին Հայաստանի առաջին դէմքի՝ ԳԽ նախագահի առաջին իրական ընտրութիւնն էր։ Կային երեք թէկնածուներ՝ ես, ԼՏՊ-ն եւ Մովսիսեանը։ Ես արտաքսուած էի եւ «կագէբէ» -ն ինձ թոյլ չէր տալիս վերադառնալ Հայաստան։ Աշխարհի միակ պառլամենտականն էի (անձեռնխմելի անձը) ով զրկուած էր հայրենիքում ապրելու եւ գործելու իրաւունքից։ Քուէարկութիւնը եւ նախնական քննարկումները տեղի ունեցաւ իմ ապօրինի բացակայութեան պայմաններում։ Ճիշտ կլիներ, որ այլ իրաւագէտներ ու քաղաքագէտներ անդրադառնային խնդրին, բայց վախենում են ումի՞ց, իրենք գիտեն։ Այդպէս նա դարձաւ պետութեան առաջին դէմք եւ 91-ին էլ այդ պաշտօնն օգտագործեց «լիարժեքօրէն» ։ 91-ի ընտրութիւնն էլ՝ Պառաւաքարով, դատարանը դատապարտել է․ միակ դէպքը ՀՀ արդարադատութեան պատմութեան մէջ։ Եւ ամենակարեւորը (եթէ ոչ գժականը) Ո՞ՐՆ Է ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ՝ 90-ին, 91-ին «արդար» ընտրութիւններով ընտրուողը 95-ին, 96-ին ինչու՞ դարձաւ ընտակեղծարար։ ԼԱՒ ԳՈՐԾԻՉ ԷՐ ԵՒ ՍՐԻԿԱ՞Յ ԴԱՐՁԱՒ...
Автор: sasun tevosyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
sasun tevosyan
15:48, 01.02.2017
4915 | 0
наверх