МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Завтра+28 °C
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԼԱՆԱՒՈՐՆԵՐ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՍԿԱՑՈՒԹԻՒՆՆԵՐՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ
17:48, 05.02.2017
4906 | 0

ԱԻՄ 26-րդ համագումարի
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԼԱՆԱՒՈՐՆԵՐ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՍԿԱՑՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹԵԱՆ վերաբերեալ (4-ը փետր., 2017 թ.)
Հայ ժողովրդի վերջին տասնամեակների քաղաքական պատմութիւնը ցոյց է տուել, որ կոմունիստական բռնապետութեան համակարգում մեծ կամ փոքր դերակատարութիւն ունեցած այսպէս կոչուած «գործիչ» -ների ղեկավարութեամբ ընտրութիւններ լինել չեն կարող։ Այդ փորձից ելնելով ԱԻՄ-ը դեռեւս ամիսներ առաջ ազդարարեց, որ ինքը «ընտրութիւններ» կոչուող միջոցառմանը կը մասնակցի միայն դրանք իրական ընտրութիւնների մերձեցնող եւ ժողովրդավարութիւնը որպէս բացարձակ արժեք ընդունող ուժերի հետ կազմած ԴԱՇԻՆՔՈՎ։
ԱԻՄ-ը չի մոռանում նաեւ այն, որ այս ընտրութիւնները չեն կարող ընտրութիւն համարուել երկրում քաղկալանաւորների առկայութեան պատճառով։ Անառարկելիօրէն քաղկալանաւորի միջազգային բնորոշմանը համապատասխանող անձինք են Շանթ Յարութիւնեանը, Կարո Եղնուկեանը, Անդրեաս Ղուկասեանը եւ ուրիշներ։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԼԱՆԱՒՈՐՆԵՐ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՍԿԱՑՈՒԹԻՒՆՆԵՐՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ։
Որեւէ երկրում քաղկալանաւորների առկայութիւնը տուեալ երկրում ժողովրդավարութեան բացակայութեան հիմնական ցուցիչներից մէկն է եւ ԱԻՄ-ը, դատապարտելով Հայաստանի իշխանութիւնների հակաժողովրդավարական գործելակերպը, կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց ողջ կարողականութեամբ պայքարել յանուն ժողովրդավարութեան։
ԱԻՄ 26-րդ (արտահերթ) համագումարի անունից ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ (ԱԻՄ նախագահ)

Автор: sasun tevosyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
sasun tevosyan
15:48, 01.02.2017
4880 | 0
наверх