МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Завтра+28 °C
Դեմ ենք հիմներգի փոփոխմանը
22:02, 31.01.2019
4492 | 0

Կոչ` հորդորով, դիմում եմ ազգային հոգով դաստիարակված և ազգայնական կողմնորոշում ունեցող յուրաքանչյուրին, նաև նրանց, ովքեր մտահոգ են ազգի ճակատագրով և ապագայով: Այն որ ընտրողներից շատերը ընտրել են Իմ քայլը դաշինքին, չի նշանակում, թե ամեն հարցում պետք է համակարծիք լինել նրանց հետ և կողմ քվեարկել ազգի արժանապատվությունը նսեմացնող ստրկամիտ որոշումներին:

Մենք` ազգայնական կողմնորոշում ունեցողներս, դեմ ենք ազգային օրհներգի փոփոխմանը, առավել ևս, հնի վերադարձին: Սովետական ամեն մի հիշողություն մեզ հիշեցնում է 37 թվականը: Վերքը դեռ թարմ է, այն չի սպիացել: 1937 թվականին սովետական միությունը իրականացրեց իր իսկ ժողովրդի մասսայական և հետևողական կոտորածի, որը մեկ բառով, բայց տարբեր լեզուներով կոչվում է գենոցիդ, հոլոքոս, ցեղասպանություն, իսկ դուք` ռուսահպատակներդ, այդ մասին լռում եք:

Ամենախիստ ձևով զգուշացնում եմ ձեզ, եթե շարունակեք քննարկումները ու փորձեք փոփոխել ազգային հիմներգը, որը գրված է ազգային ոգով, հայրենասիրական ոճով, մարտական կոչով, սիրով, ցավով, մեծ կսկիծով, նաև կոչով, մենք ազգայնականներս միասնաբար դուրս կգանք փողոց հոծ բազմությամբ, շեբորներով ու թմբուկներով: Այն ինչ դուք արեցիք հանրապետականների հետ մենք կանենք ձեզ հետ: Քայլ անելուց առաջ լավ մտածեք ընկերներ, այն կարող է լինել ճակատագրական ձեզ համար:

Հայտարարության հեղինակ քաղաքական գործիչ` Սասուն Թևոսյան

Автор: sasun tevosyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
sasun tevosyan
15:48, 01.02.2017
4880 | 0
наверх