МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +19 °C Завтра+21 °C
Սփյուռքի նախարարության «Մայրենիի պաշտպան» անվանակարգում մրցանակ Սվետա Աբրահամյանին
00:21, 13.04.2015
2179 | 0


Ինչպես արդեն հաղորդել ենք կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպած «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2014թ. արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը:
Արդեն 6-րդ տարին է, ինչ իրականացվում է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի նպատակը մեկն է՝ արժևորել Սփյուռքում հայ ազգային ինքնության, մշակույթի պահպանման գործում կազմակերպությունների, անհատների ունեցած ներդրումը, արժևորել և գնահատել հայ համայնքների, կրթամշակութային կառույցների և լրատվամիջոցների գործունեությունը: Եվ ահա ևս մեկ ուրախալի լուր.
«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2014 թվականի մրցանակաբաշխությանը «Մայրենիի պաշտպան» անվանակարգում մրցանակի և դիպլոմի է արժանացել նաև Նիդերլանդների հայկական դպրոցների հարթակի հիմնադիրներից, «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության նախագահ, երկարամյա մանկավարժ Սվետա Աբրահամյանը:
«Նիդերլանդական Օրագիր» -ը իր և ընթերցողների անունից շնորհավորում է Սվետա Աբրահամյանին հայապահպանության գործում ներդրած ջանքերի և ազգանպաստ գործունեության համար ' մաղթելով ամուր առողջություն և հետագա ստեղծագործական հաջողություններ:
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
наверх