МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +25 °C Завтра+28 °C
ՈՒՂԵՐՁ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
22:11, 24.04.2015
3123 | 0

Այլևս աշխարհը պետք է ընդունի ոչ թե ցեղասպանության,

այլ սրբապղծության բանաձևը:

Մենք՝ մահին պարտության մատնողներս, ոչ թե ողբում, այլ հպարտանում ենք մեր մայրերի ու հայրերի, տատերի և պապերի՝ արդեն 100 տարի տևող անպարտությամբ, և, ոչ միայն մեր ժողովրդի, այլ բոլոր ժողովուրդների հետ:

Մենք՝ Մահապարտներս, հիշում և պահանջում, պայքարի և վերջնական հաղթանակի ենք կոչում թուրքական ֆաշիզմի դեմ:

Ֆաշիզմին արդարացում չկար, այլ շարունակություն կար. թուրքական ֆաշիզմին, երիտթուրքերի ֆաշիզմին դարավերջին հետևեց երիտադրբեջանցիների ֆաշիզմը՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Գետաշենում, Շահումյանում, Մոխրաթաղում…

Արդարացում չկա:

Արդարացին մեր ճշմարտացի գործն է, ֆաշիստներին դիմագրավելու համար մղված հերոսամարտերը՝ Շուշիում, Վաղուհասում ու Քարվաճառում: Մեր բանակի և ժողովրդի ձեռքբերումներն այսօր, թե սահմանում, թե ստեղծագործ կյանքում, մեր ժողովրդի ոգու կորովը, որ միշտ արթուն է:

Այլևս աշխարհը պետք է ընդունի ոչ թե ցեղասպանության, այլ սրբապղծության բանաձևը: Սրբապիղծներին, ինչ ազգից էլ լինեն, երբեք ներում չկա: Աստված է վկա:

Դրա համար է, որ Մահապարտների մեր թոռները հարց են տալիս.

- Եթե հիմա Ձեր հայրերը և մայրերը, պապերն ու տատերը… մեկ ու կես միլիոն հայերը սրբեր են և նահատակներ, ուրեմն նրանք, ովքեր սպանել են, ջարդել ու տեղահանել, պղծել ոչ միայն այդ սրբերին, այլև մեր նման մանուկներին, ասացեք, արդյոք ովքե՞ր են նրա՛նք: ՈՒրեմն նրանք սրբապիղծներ են: Մենք, մեր սերունդը, այսուհետ ինչպե՞ս դատապարտենք նրանց:

ՈՒրեմն, պետք է խոսել ոչ միայն Սուրբ հերոսների, ոչ միայն միլիոն ու կես զոհերի, այլև երկու միլիոն աքսորյալների, անհետ կորած, և պայքարը շարունակող նվիրյալների, բազում նրանց ժառանգների, մշակութային և բնական արժեքների, հողի և արյան վերածննդի մասին:

Հաշտության ձեռքը կմեկնենք նրանց, ովքեր կուզեն, որ առանց զենքի շունչ ու շառաչի նախնյաց Տուն դառնանք, Հայոց երկիրը կրկին շենացնեք, վերջ տանք մորմոքին, ցավին, բողոքին ու պատերազմին:

«ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀ
ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5059 | 0
14:55, 19.02.2018
5275 | 0
17:32, 11.01.2018
5053 | 0
наверх