МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +11 °C ... +18 °C Завтра+18 °C
Մայիսյան 10-րդ հավաքի հրավեր
19:07, 03.05.2015
2452 | 0
Հարգելի գործընկեր.

2015թ. մայիսի 5-7-ին կրթահամալիրում կազմակերպվում է հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան ամենամյա ստեղծագործական 10-րդ բաց հավաքը՝որպես կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի հանրային գնահատում։
Այն նախատեսված է ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2015թ. ծրագրով, ուղղված է հեղինակային կրթական ծրագրերի հանրայնացմանը, տարածմանը։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու ուսումնական բաց պարապմունքներին, կլոր սեղան-քննարկումներին, մեր ուսումնական նորամուտներին, համերգ-ցուցադրություններին։ Հավաքի ընթացքին և արդյունքներին կարող եք հետևել mskh.am-ում, մայիսյան ամենամյա հավաքի բլոգում, «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային ամսագրում, կրթահամալիրի դասավանդողների և սովորողների բլոգներում, կրթահամալիրի ՖԲ էջում։

Մայիսի 6-ին, ժամը 13: 00-16: 00-ին կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը կազմակերպում է կլոր սեղան, որտեղ իր փորձը ներկայացնում է հանրապետության ուսումնական հաստատությունների գրադարանավարներին:

Ծրագրում՝
·Շրջայց. միջավայրի ներկայացում
·Ուսումնական տարվա ընթացքում իրականացված նախագծեր. ներկայացնում են ընթերցավարները
·Փորձի ներկայացում
·Համագործակցային կապերի հաստատում
·Նվերներ մասնակիցներին

Մասնակիցները կարող են անվճար օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից:

Հավաքը բաց է: Խնդրում ենք հաստատել մասնակցությունը՝ նշելով մասնակիցների թիվը:

Հասցե՝ք. Երևան, ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 25
Email՝[email protected] // */ // ]]>
Հեռախոս՝ 093-56-28-77, 077-43-55-41
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4597 | 0
12:54, 03.11.2015
4997 | 0
15:02, 26.10.2015
4106 | 0
наверх