МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Завтра+19 °C
Գորիս-Կապան ավտոճանապարհի 30 կմ հատվածում կրակել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի Lexus-ի վրա
20:52, 20.05.2015
4716 | 0
Այսօր՝ մայիսի 20-ին, երեկոյան անհայտ անձը կամ անձինք Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում կրակոցներ են արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Lexus մակնիշի 77 LN 077 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում վնասվել է ավտոմեքենայի դիմապակին, կրակոցի հետքեր կան նաև ավտոմեքենայի աջ և ձախ կողային մասերում: Ըստ տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան և մեքենայում է եղել նաև մարզպետ Ս. Խաչատրյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ 42-ամյա Վարդան Բարսեղյանի անվամբ:

Մանրամասն այստեղ
Пресс-секретарь: www.18plus.am
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
www.18plus.am
наверх