Թույլ սեռի շատ ներկայացուցիչներին նյարդայնացնում է այն հանգամանքը, որ սեքսից հետո իրենց տղամարդիկ արագ ու խորը քնում են: Վերջերս գիտնականները հայտնաբերել են տղամարդկանց նման վարքի ևս մեկ պատճառ: Հետազոտողները առաջարկում են չբարկանալ տղամարդու վրա, եթե բուռն սեքսից 5 րոպե անց նա արդեն քնած է: Ըստ նրանց՝ հենց այդպես էլ ծրագրավորված է տղամարդկային ֆիզիոլոգիան: Նախքան սեքսն ու դրանից հետո տղամարդու ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ օրգազմի ժամանակ միանում է գլխուղեղի կեղևը, որը ղեկավարում է ուժեղ սեռի ներկայացուցիչների գիտակցական մտքերը: Ընդ որում՝ ուղեղի երկու այլ հատվածները տղամարդու օրգանիզմին սեռական ցանկությունը մարելու ազդակ են ուղարկում՝ քնաբեր քիմիական նյութեր արտազատելու միջոցով: |