МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Завтра+20 °C
Հայերը Յաշ Քաղաքում՝ Համառոտ Ակնարկ
13:47, 09.07.2015
4226 | 0

Ալեքսանդր Բարեպաշտի հրավերով (1418) Լեհաստանից Մոլդովա եկած 3 հազար հայ ընտանիքների մի մասը հաստատվել է Յաշ֊ քաղաքում։ Մեծ թվով հայեր են տեղափոխվել Ղրիմից, երբ թուրքերը նվաճում են թերակղզին (1475), ինչպես նաև յալալիների շարժման (1595—1628), Աբրաս I շահի բռնագաղթի (1604) տարիներին։ Այդ ժամանակաշրջանում ընդարձակվում է Ցաշի հայկական թաղամասը (Մահալուա Արմենիլորը), աճում է հայկական և նշանավոր հայերի անուններով փողոցների թիվը, հայերը ստանում են դատարանում ունենալու իրավունք, միառժամանակ Սուչավայից այստեղ է տեղափոխվում Մոլդովայի հայոց թեմական առաջնորդությունը, 1616 թ. կառուցվում է երկրորդ հայկական եկեղեցին՝ Ս․ Գրիգոր Լուսավորիչ անունով (հրդեհվել է 1827-ին) ։ 1646 թ. Յաշում եղած կաթոլիկ միսիոներ Բանդինին իր ուղեգրության մեջ վկայում է, որ քաղաքում եղել է հայկական դպրոց։ Ցաշը դառնում է ոչ միայն տեղի, այլ Լեհաստանի, Արևմտյան Ուկրաինայի և Տրանսիլվանիայի հայ վաճառականների կենտրոնը, ուր կնքվել են առևտրական պայմանագրեր ու գործարքներ։ Հայ վաճառականները Ցաշից արտահանել են հիմնականում կաշի ու մետաքսեղեն, ներմուծել մահուդ, մարգարիտ, արծաթեղեն։ 6000 հայ արհեստավորներն ունեցել են համքարություն, զբաղվել կաշեգործությամբ, զինագործությամբ, ապակեգործությամբ (XVII դարից), ինչպես նաև մուշտակագործությամբ, դերձակությամբ, ծխախոտագործությամբ։ Ցաշի հայերը նպաստել են քաղաքի տնտեսական և առևտրական զարգացմանը, ամրապնդել նրա տնտեսական կապերը արևմտաուկրաինական քաղաքների և այլ երկրների կենտրոնների հետ, մասնակցել են 1819 թ. Ցաշում բռնկված հակաֆեոդալական շարժմանը։ Ցաշի հայկական համայնքը 1840 թ. վավերացրել է Հակոբ և Մկրտիչ Պըյըգլյան (Պըյըգլիու) եղբայրների կազմած նոր կանոնադրությունը, որի համաձայն ստեղծվել է աշխարհիկ ղեկավարություն (5-հոգանոց ընտրովի խորհուրդ) ։
1841 թ․ դպրոցները մտել են պետական հովանավորության ներքո, նրա շրջանավարտներն իրավունք են ստացել սովորել Յաշի համալսարանում։ 1847 թ. հիմնվել է օրիորդաց դպրոց, 1866 թ.՝ «Գարագաշի գիշերօթիկ վարժարան» -ը ուր սովորել են նաև ռումին երեխաներ։ 1868 թ. ստեղծվել է «Ազգասիրաց» ընկերություն, որի նպատակն էր պահպանել հայկական դպրոցներն ու հայոց լեզուն։ Յաշի հայերը պայքարել են իրենց քաղաքացիական և քաղաքական իրավունքների համար, որը համատարած բնույթ էր ստացել Մոլդովայի և Վալաքիայի բոլոր գաղթավայրերում, և Ռումինիայի ստեղծումից (1862) հետո ճանաչվել լիիրավ քաղաքացիներ։ Յաշի մի շարք հայեր ստացել են ազնվականի տիտղոսներ, կալվածներ գնելու և պաշտոններ վարելու իրավունք։ Յաշի հայերը մասնակցել են 1877—1878 թթ. ռուս- թուրքական պատերազմին, որում լուծվում էր նաև Ռումինիայի անկախության հարցը։ Սակայն XX դ․ սկզբներին Յաշի հայկական համայնքը կորցրել էր իր երբեմնի աշխուժությունը։ «Գարագաշի գիշերօթիկ վարժարան» -ի փակումից (1892) հետո Ցաշում դադարել էր հայոց լեզվի ուսուցումը։ 1922 թ. Թուրքիայից գաղթած 25 հայ ընտանիքներ մի փոքր աշխուժացրել են Յաշի հայ համայնքի կյանքը, ստեղծվել է «Անդրանիկ» երիտասարդական միությունը (1928), կազմակերպվել ազգային հավաքույթներ։ Ներկայումս Յաշում ապրում են մեկ-երկու տասնյակ հայ։ Յաշ քաղաքը եղել է հայկական մշակույթի կենտրոն։ Ս․ Աստվածածին եկեղեցում հավաքվել են XIV —XVI դդ․ հայ ձեռագրեր (այժմ պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների մատենադարաններում, Կլուժ-Նապոկայի պետ․ արխիվում և այլուր) ։ XVIII դ․ Աստվածատուր, Կարապետ, Սարգիս, Սիմեոն և ուրիշ գրիչների ձեռքով գրվել և նկարազարդվել են ավետարաններ, ճաշոցներ, կրոնական գրքեր։ Միառժամանակ Յաշում է ստեղծագործել տաղասաց Հակոբ Թոխաթցին։ Գրող և լուսավորիչ Ասաքի Գեորգեն 1840-ական թվականներին Յաշում հիմնադրել է հայ տպագրություն։ Յաշի հայկական ճարտարապետական հուշարձաններից են Ս․ Աստվածածին եկեղեցին, որն ըստ արձանագրության կառուցել են սիսիանցի տեր Հակոբը և ջուղայեցի Մահտեսի Մարգարը (վերակառուցվել է 1703-ին, 1914-ին, 1929-ին) և հայկական գերեզմանոցի մատուռը (1882) ։


Սիրով՝ Տ. Հեթում քհն. Թարվերդյան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6159 | 0
наверх