МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +9 °C ... +20 °C Завтра+19 °C
Միջազգային 3 խոշոր բրենդները հեռանում են Հայաստանից
15:09, 29.07.2015
19558 | 3

Մինչ իշխանությունները խոսում են երկրում շարունակվող տնտեսական աճի մասին և խոստանում են տարին փակել 1 տոկոս աճով, նախորդ շաբաթներին հայաստանյան շուկայից հեռանալու որոշում կայացրեցին օտարերկրյա երեք հայտնի ընկերություններ:

Հայաստանը թողնելու իր որոշումը ապրիլի վերջինհրապարակեց Արաբական Միացյալ Էմիրությունների Etihad airways-ը: Ավիաընկերության տարածած հաղորդագրության համաձայն, սեպտեմբերից այլևս թռիչքներ չեն իրականացնելու դեպի Երևան, իսկ որպես պատճառ նշված էր՝ «մշտապես վերանայում ենք գործող չվացուցակները, որպեսզի կարողանանք օգտագործել մեր ինքնաթիռները՝ համաձայն թռիչքային հոսքերի և բավարարենք շուկայի պահանջները»: Etihad airways-ը ընդամենը մեկ տարի առաջ էր եկել Հայաստան:

Մայիսին Հայաստանից հեռանալու մասին հայտարարեց հարավկորեական Samsung-ը: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ԱՊՀ երկրներում ընկերության հանրային կապերի պատասխանատու Կարեն Ասոյանը այսօր պատասխանեց․- «Հայաստանում Samsung-ի պաշտոնական ներկայացուցչության փակման պատճառը տարածաշրջանում ընկերության գործունեության օպիտիմալացումն է: Ինչ վերաբերում է Samsung-ի արտադրանքը Հայաստանում վաճառելուն, այդ առումով հայաստանյան շուկան շարունակելու է կառավարվել Վրաստանում գտնվող Samsung-ի տարածաշրջանային գրասենյակից»:

Եվ վերջապես Հայաստանը թողնելու իր որոշման մասին օրերսհայտարարեց ֆրանսիական Orange ընկերությունը: Վեց տարվա ընթացքում ներդրումների ու վնասների տեսքով ծախսելով ավելի քան 460 միլիոն եվրո և որևէ շահույթ չստանալով, ընկերությունը հայտարարեց, որ Հայաստանում բիզնեսը պահելու համար այլևս նպատակահարմար չի համարում նոր ներդրումներ կատարել:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցինք՝ ինչու՞ են միջազգային բրենդները հեռանում Հայաստանից, մի՞գուցե երկրի տնտեսության վիճակը հեռանկարային չի թվում իրենց:

«Պիտի նորմալ նայել», - ասաց նախարարը.- «Այսինքն ոչ թե հեռացավ, տարբեր երկրներում տարբեր ընկերություններ կարող են որոշ ժամանակ աշխատել, հետո իրենց տեղը փոխել։ Դեռ որոշակի չէ, ես, օրինակ, տեղեկություն չունեմ, թե տվյալ ընկերությունները [հեռանում են]։ Samsung-ը չհեռացավ, ես որքան որ տեղյակ եմ, միգուցե սխալվում եմ, իրենք տարածաշրջանային կենտրոնը փոխեցին Բաքու։ Միգուցե դրա հետ է կապված։ Ու էստեղ ավելի շատ բիզնեսի առումով մեծ կորուստ չէ, որովհետև եթե Samsung-ը պահանջված է մեր շուկայում, կարող են Դուբայից բերել» ։

«Տնտեսության վիճակը արտահայտված է ցուցանիշների մեջ, չեմ կարծում, որ աճ ունեցող տնտեսությունից, որը նաև շահույթ ապահովող հնարավորություն է, ընկերությունները հեռանան։ Պետք չէ կապել այս կամ այն ընկերության գալը կամ գնալը, որովհետև կարող եմ հակադարձել և ասել՝ իսկ դրա փոխարեն եկավ մեկը, երկուսը, տասը... շատ օրինակներ կարող եմ նշել. եթե դուք նշում եք Etihad airways-ը, ես էլ կարող եմ նշել, որ Բաղդադի չվերթն է բացվել ու ավելանում է օրեցօր։ Եթե նշում եք LOT-ը, ես կարող եմ ասել, որ Georgian Airways-ն է բացել, եթե նշում եք Czech Airlines-ը, կարող եմ ասել, որ նա իր չվերթները վերականգնելու է։ Եկեք վերանանք առանձին-առանձին ընկերությունների գնալը կամ գալը մեծ երևույթ դարձնելուց, քննարկելուց», - հավելեց Ճշմարիտյանը։

«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի համար ավելի զարմանալի է, որ դեռ որոշ բրենդներ մնացել են Հայաստանում, քան այն, որ որոշները հեռանում են» ։

«Բրենդների, միջազգային հեղինակավոր ընկերությունների հեռանալը Հայաստանից խիստ բնական է։ Դա պայմանավորված է Հայաստանում ընդհանուր տնտեսական, եթե կուզեք նաև քաղաքական իրավիճակով», - «Ազատությանն» ասաց Գևորգյանը։

Автор: Մթնշաղ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Մթնշաղ
17:32, 19.11.2015
6652 | 0
наверх