МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +18 °C Завтра+17 °C
Երևանի քաղաքապետի անակնկալ նվերը հրդեհից փրկված ընտանիքին
17:55, 29.07.2015
2783 | 0
Հուլիսի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը այցելեց Գյուրջյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկում բնակվող Փարթամյանների ընտանիքին, որը մայիսի 27-ին բռնկված բնակարանային հրդեհից հրաշքով էր փրկվել:
Թեև հրշեջների օպերատիվ աշխատանքի արդյունքում կրակի տարածումը կանխվել էր, այդուհանդերձ, ընտանիքը գույքային լուրջ կորուստ էր կրել:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի այցը հաճելի անակնկալի բերեց ընտանիքի անդամներին: Ղեկավարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ընտանիքին նվիրեց հեռուստացույց, իսկ տան փոքրիկին՝ խաղեր: Արմեն Ուլիխանյանը զրուցեց տան անդամների հետ՝ մաղթելով, որ նրանց կյանքում նման պատահարներ այլևս չկրկնվեն:
Նկարները՝ այստեղ
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх