МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +9 °C ... +21 °C Завтра+21 °C
Ապրե՜ լ եմ ուզում
14:40, 04.02.2016
7416 | 1

Հերի՛ք է, ինչքա՜ն կարելի է… Ապրե՜ լ եմ ուզում, հասարակ մարդկանց պես ապրե՜լ եմ ուզում…Դե’, ասա ՛, մի՞թե շատ բան եմ ուզում: Պայքարեցի՜, տանջվեցի՜, բայց այդ ամենի դիմաց պարտությունից ու ցավից ոչինչ չստացա: Միայն անտարբերությունն ինձ ուղեկցեց քո կողմից: Դու ինձ թևաթափ արեցիր… Ջարդեցիր ու փշրեցիր բոլոր երազանքներս… Իսկ հիմա՞…Հիմա դրանք օդում կախված են: Ես ամեն ինչ կապել էի քեզ հետ, իսկ դու իմ երազանքները իրականացրեցիր ուրիշի հետ: Գիտե՞ս, հիմա կմտածես, թե գժվե՞լ եմ…



Այո’… Ես գժվել եմ: Գժվել եմ, որովհետև նույնիսկ շնչելն է ծանր դարձել ինձ համար: Շնչառությունդ կա իմ օդում: Ինչու՞ ես ուրվականի պես ինձ հետապնդում: Ա՜խր ուզում եմ հանգիստ շնչել: Ոզում եմ չապրել վախով, որ քեզ ինչ-որ տեղ կարող եմ տեսնել, կխառնվեմ, որ չեմ կարողանա ինձ զսպել ու չգրկել քեզ: Վե’րջ, ուզում եմ վերջնական ազատվել քեզանից: Շնչել եմ ուզում, բայց արդեն առանց քո շնչի… Այն կմաքրեմ իմ օդից...
Հոդվածը PAK GIRQ



Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Անի Կիրակոսյան
14:43, 04.02.2016
24476 | 0
14:40, 04.02.2016
7417 | 1
наверх