МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +8 °C ... +21 °C Завтра+21 °C
Ազատություն քաղբանտարկյալներին, սա է բոլոր ազատասեր և ազատատենչ մարդկանց պահանջը
19:54, 09.01.2016
3421 | 0

Ազատություն քաղբանտարկյալներին, սա է իմ պահանջը և այն պետք է լինի մեր բոլորի պահանջը, բոլոր ազատասեր և ազատատենչ մարդկանց պահանջը: Մեկի համար տվյալ գործիչը քաղբանտարկյալ է իսկ մյուսի համար` ոչ: Իրական քաղբանտարկյալների և նրանց թվի մասին մենք շատ քիչ բան գիտենք: Արդյոք գիտե՞նք բոլոր քաղբանտարկյալներին, կամ այդ մասին գիտե՞ն միջազգային կազմակերպությունները, ընդունու՞մ են քաղբանտարկյալների գոյության փաստը ՀՀ իշխանությունները: Սրանք հարցեր են, որոնք սպասում են իրենց պատասխանին: Ես ամենուր հայտարարում եմ, որ ես քաղաքական գործիչ եմ, բայց քչերը գիտեն իմ մասին: Ինձ քաղաքական հավաքներին դեռ չեն հրավիրում, հուսով եմ, մի օր կհրավիրեն: Ընդամենը միքանի քաղաքական գործիչ գիտե իմ մասին, որոնց ես շատ հարգում եմ: Ազատության հրապարակում դեռ ելույթ չեմ ունեցել, վստահ եմ, կգա այդ օրը: Չի բացառվում որ մի օր ինձ էլ իմ քաղաքական հայացքների համար մյուսների պես ձեռբակալեն, և ինչ ես կհամարվեմ քաղբանտարկյալ թե սովորական հանցագործ … Յուրաքանչուր ընդիմադիր քաղաքական գոծիչ վտանգ ունի և կարող է ցանկացած պահի դառնալ բանտարկյալ: Հիշեցնեմ նաև մի փոքրիկ դրվագ երբ ոչ վաղ անցյալում 90 –ականներին Լեվոն Տեր-պետրոսյանի հրամանով կասեցվեց դաշնակցություն կուսակցության գործունեությունը, իսկ այն ժամանակ դաշնակցությունը ակտիվ էր և ընդիմության շարքերում, հիշեցնեմ նաև որ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարն էր և Վահան Հովհաննիսյանին ձերբակալլելու հրաման տվեց, ինչ էր այդ ժամանակ Վահան հովհաննիսյանը քաղբանտարկյալ թե հանցագործ … Իշխանափոխության արդյունքում և Քոչարյանի շնորհիվ Վահան Հովհաննիսյանը ստացավ ազատություն իսկ դաշնակցությունը վերագրանցվեց: Այս պատմությունը շատ քչերն են հիշում, այն չի մոռացվել, որովհետև գրված է պատմության էջերում: Ոչ ոք չի մոռացել ոչինչ չի մոռացվել:

Автор: sasun tevosyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
sasun tevosyan
15:48, 01.02.2017
4915 | 0
наверх