МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +10 °C ... +19 °C Завтра+21 °C
Բարեկենդանի տոնը Նոր Նորքում 2016թ.
15:18, 06.02.2016
2709 | 0

Նոր Նորք վարչական շրջանում փետրվարի 5-ին մեծ շուքով նշվեց հայոց ավանդական ու գեղեցիկ տոներից մեկը՝ Բարեկենդանը:
Արարատյան Հայրապետական Թեմի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ տոնն ամեն տարի բացառիկ հնչեղություն է ստանում:
Այս տարին ևս բացառություն չէր. տոնի առթիվ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում կազմակերպվել էր Բարեկենդանին հատուկ ազգային կերակրատեսակների, ձեռարվեստի աշխատանքների ցուցադրություն՝ Նոր Նորքի մշակույթի, ուսումնամեթոդական և գիտաարտադրական կենտրոնների, Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի, կենտրոնական գրադարանի, «Փոքրիկ գիտակներ» և «Գլորիկ-գիտունիկ» նախակրթարանների մասնակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնից, Արարատյան Հայրապետական Թեմից և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնից:
Տոնակատարությանը միացել էին Նոր Նորքի չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ զանգվածների մանկապարտեզների ավագ խմբերի սաները, ծնողներն ու մանկավարժները:
Բարեկենդանին նվիրված միջոցառմանն օրհնության խոսքով ներկաներին ողջունեց Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը:
Ներկաներին բաժանվեցին նաև տոնի խորհուրդը բովանդակող տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև Սուրբ Սարգիս եկեղեցու «Նավասարդ» երիտասարդաց միության երիտասարդների կողմից կազմակերպվեցին ազգային խաղեր: Եկեղեցու բակում Բարեկենդանին հատուկ իսկական հայկական տոնախմբություն էր, որը համակել էր հանրությանը ազգային հոգով՝ հաղորդակից դարձնելով մեր հոգևոր արժեքներին:
Նկարները՝ այստեղ

Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх