МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +8 °C ... +21 °C Завтра+21 °C
14 տարի անց է կացրել ամենադաժան կալանավայրերում և ավելի քան 3 տարի աքսորավայրում։
19:11, 06.02.2016
3936 | 0

1967թ. Ազգային Միացյալ Կուսակցության /ԱՄԿ/ անդամագրվելով, նա իր ողջ գիտակցական կյանքն անմնացորդ նվիրել է Հայկական հարցի լուծմանը։ 1969թ. նա ընտրվում է ԱՄԿ-ի քարտուղար։ Նույն թվականին, երբ պոլիտեխնիկական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող էր, ձերբակալվում է «Երկունք» թերթի 1-ին համարի թողարկման համար և 1970թ. դատապարտվում 4 տարվա ազատազրկման ՀՍՍՀ օրենսգրքի 65 և 67 հոդվածներով։

1973թ. վերադառնալով հայրենիք, շարունակում է իր գործունեությունը. տպագրում ԱՄԿ-ի պաշտոնաթերթ «Փարոս-2» և «Փարոս-2 լրացուցիչ» -ը, ուր տալիս է կուսակցության ծրագիրն ու քաղաքական նպատակները։ 1974թ. նորից ձերբակալվում է հակասովետական գործունեության համար՝ 7 տարվա ազատազրկման և 3 տարվա աքսորի։ Ազատազրկման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ Հայրիկյանը ամբաստանվում է կաշառատվության մեջ և Պերմում սարքված մի խայտառակ դատավարություն-ներկայացումից հետո դատապարտվում է 3 տարվա ազատազրկման և ուղարկվում միութենական նշանակություն ունեցող թմրամոլների համար նախատեսված հատուկ ճամբար։

Դեռ աքսորավայրում Հայրիկյանը ձեռնամուխ է լինում Ազգային Ինքնորոշում Միավորման ստեղծմանը, իսկ 1987թ. Հայաստան վերադառնալով հիմնում է Հայկական հարցի համապարփակ լուծմանը ձգտող այս կազմակերպությունը։

1987թ. մայիսի 11-ին, Մոսկվայում Հայրիկյանը ավտովթարի ենթարկվեց /3 ինքնաշարժեր շարքից դուրս եկան/, սակայն ճակատագիրը բարեգութ գտնվեց…

Ինչպես բազմիցս, 1987թ. աշնանը իշխանությունները մեկ անգամ ևս առաջարկեցին Հայրիկյանին մեկնել արտասահման /բոլոր փաստաթղթերը պատրաստ էին/։ Հայրիկյանը հեռագիր ուղարկելով Գորբաչովին՝ պաշտոնապես մերժեց։ Շարունակությունը կարդացեք սեղմեք այստեղ


Автор: sasun tevosyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
sasun tevosyan
15:48, 01.02.2017
4915 | 0
наверх