МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +21 °C Завтра+19 °C
Ս. Հարության տոնին նվիրված համերգային ծրագիր Գեղարքունիքի մարզում
22:26, 27.03.2016
2054 | 0
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում բարեկամություն է հաստատվել նաև Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև:
Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ իրականացվել է հերթական նախաձեռնությունը. աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության, ծրագրերի և կրթության, մշակույթի, սպորտի բաժինների ներկայացուցիչները Նոր Նորքի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի «Անահիտ» հայկական ժողովրդական գործիքների երգի-պարի համույթի մասնակցությամբ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մշակույթի կենտրոնում կազմակերպել են համերգային ծրագիր:
Ազգային, ժողովրդական երգ ու պարով նորնորքեցիները ողջունել են բարեկամ մարզի բնակիչներին՝ պարգևլով նրանց տոնական բարձր տրամադրություն:
Ի նշան բարեկամության՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից Լճաշենի գյուղապետարանին են փոխանցել նաև նվեր DVD նվագարկիչ:
Նկարները՝ այստեղ
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх