Երևանի Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև ձևավորված համագործակցության համատեքստում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Գավառի մանկատուն: Շնորհավորելով տոնի առթիվ՝ վարչական շրջանի ներկայացուցիչները մանկատանն են նվիրաբերել հազար հավկիթ, որը խորհրդանշում է հարությունն ու նոր կյանքի սկզբնավորումը: Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը արժևորել է համագործակցային նմանօրինակ ծրագրերի դերը, քննարկվել են նաև համատեղ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ մի շարք հարցեր: Նկարները՝ այստեղ |