MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Նոր Նորք վարչական շրջանի աջակցությունը Գավառի մանկատանը
22:36, 27.03.2016
3504 | 0
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև ձևավորված համագործակցության համատեքստում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Գավառի մանկատուն:
Շնորհավորելով տոնի առթիվ՝ վարչական շրջանի ներկայացուցիչները մանկատանն են նվիրաբերել հազար հավկիթ, որը խորհրդանշում է հարությունն ու նոր կյանքի սկզբնավորումը:
Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը արժևորել է համագործակցային նմանօրինակ ծրագրերի դերը, քննարկվել են նաև համատեղ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ մի շարք հարցեր:
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top