МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +19 °C Завтра+21 °C
Նիդերլանդահայերը դատապարտում են Ադրբեջանի աննախադեպ ագրեսիան Արցախում
18:59, 06.04.2016
2210 | 0

Նիդերլանդահայերը դատապարտում են Ադրբեջանի աննախադեպ ագրեսիան Արցախում

  • 6 апр, 2016 в 14: 17

Նիդերլանդների Համագործակցող Կազմակերպությունները
Արցախի դեպքերի առիթով պահանջագիր են հանձնել
Նիդերլանդների խորհրդարանին




Նիդերլանդների Համագործակցող Կազմակերպությունները երեկ ' ապրիլի 5-ին, Նիդերլանդների խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի մասին պահանջագիր են հանձնել խորհրդարանի Արտաքին Հարաբերությունների Մշտական Հանձնաժողովի նախագահ՝ տիկին Էյսինկին։ Այս մասին Նիդերլանդական օրագրին է փոխանցել Նիդերլանդների Համագործակցող Կազմակերպությունների կազմկոմիտեն:
Հայկական կազմակերպությունների հետ հանդիպմանը մասնակցել են նաև խորհրդարանի պատգամավորներ՝ Օմտզիխտը՝ Քրիստոնեա-Ժողովրդական Միավորում կուսակցությունից, Վան Ռոնը՝ Հանուն Ազատության կուսակցությունից, Շյորդսման՝ Ժողովրդավարներ-66 կուսակցությունից, Սերվաեսը՝ Աշխատավորական կուսակցությունից և Հարի Վան Բոմելը՝ Ընկերվար կուսակցությունից, ով բոլորովին վերջերս է գտնվել է Լեռնային Ղարաբաղում։

Հայկական պատվիրակության կազմում էին Նիդերլանդների Հայկական Կազմակերպության անվան տակ հանդես եկող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ներկայացվող պահանջագրի մեջ խստորեն դատապարտվում է Ադրբեջանի կողմից բռնության կիրառումը և արտահայտվում է ծանր մտահոգություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ռազմական բռնություններին համընթաց տեղի են ունենում անմարդկային խոշտանգումներ նաև մանուկների և տարեցների նկատմամբ։ Այս առնչությամբ ցուցադրվեց մի լուսանկար՝ Տավուշ գյուղում տարեց մարդկանց հանդեպ կատարված զարհուրելի արարքներից։
Պատվիրակությունը խորհրդարանի անդամներին խնդրեց, որպեսզի նրանք բռնության կիրառումը ծանր բնորոշումներով դատապարտեն, ինչպես նաև արտգործնախարարին հանձնարարեն նույնը անելու։ Օգտվելով հանգամանքից, որ Նիդերլանդները նախագահում են Եվրամիությունում, ցանկալի է, որ արտգործնախարարը հանդես գա Եվրամիության Արտգործնախարարների Խորհրդում՝ պահանջով, որ նրանք նույնպես պատշաճ գնահատական տան այս երևույթին։ Միաժամանակ Նիդերլանդների կառավարությանը խնդրվում է աշխուժորեն աշխատել հակամարտության լուծման ուղղությամբ, այնպես ինչպես դա անում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, որի նախաձեռնությունները սակայն մինչև օրս Ադրբեջանի կողմից անընդհատ մերժվում են։
Պահանջագրի հանձնման ժամանակ պատվիրակությունը ներկաների ուշադրությանն է հրավիրել մի շարք կարևոր կետեր, որոնք հաճախ մոռացվում են։ Օրինակ այն, որ ի՞նչ տարածքների գրավման մասին կարող է խոսք լինել, երբ հայ ժողովուրդն այնտեղ արդեն հազարամյակներ է, որ ապրում է։ Մյուսը հակամարտության սկզբնաղբյուրի մասին, որ Լեռնային Ղարաբաղը իր անկախությունը հռչակել է միանգամայն օրինական ճանապարհով՝ Խորհրդային Միության, այն ժամանակ դեռ ուժի մեջ գտնվող սահմանադրության հիմման վրա, իրեն օրենքով և առանց բռնության անջատելով Ադրբեջանից այն պահին, երբ վերջինս իր հերթին Խորհրդային Միությունից անկախացավ։ Եվ սակայն Ադրբեջանն այս օրինական քայլին հակադարձեց բռնության աննախընթաց կիրառությամբ։ Մեկ այլ ուշադրության արժանի կետ է այն, որ Ադրբեջանը բռնապետություն է, որն արմատական վարձկաններ է զինվորագրում։
Նիդերլանդների Համագործակցող Հայկական Կազմակերպությունները կառավարությունից պահանջում են աշխուժորեն և ուշադիր հանդես գալ՝ ընդդեմ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելու Թուրք-ազերիական քաղաքականության դեմ, որը լայն կիրառություն ունի նաև Նիդերլանդներում։
Հանդիպման պաշտոնական մասի ավարտից հետո շարունակվել է երկկողմանի զրույցը Լեռնային Ղարաբաղի վտանգավոր վիճակի վերաբերյալ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն հիմնախնդրի պատճառների և լուծման հնարավորությունների վերաբերյալ։


_____________________________________

Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները
միևնույն ժամանակ ուրբաթ' ապրիլի 8-ի երեկոյան,
Ամստերդամի Դամ հրապարակում, ժամը
18-ին հանրահավաք-ցույցի են հրավիրում բոլորին:

Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունները դատապարտում են ադրբեջանական զինված ուժերի հարձակումը եւ կոչ են անում հոլանդահայությանը մասնակցելու այս ցույցին, որպեսզի զորավիգ կանգնենք Ղարաբաղի մեր հայրենակիցներին և մեր բողոքի ձայնը բարձրացնենք ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
наверх