МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +20 °C Завтра+20 °C
Հայազգեստ Մաստրիխտը
01:07, 26.05.2016
2657 | 0

  • 25 май, 2016 в 21: 43
Արտակ Մանուկյան
Արտակ Մանուկյանը ապրում և ստեղծագործում է
Մաստրիխտում, դասավանդում է տեղի կիրակնօրյա
դպրոցում, գրում է պոեմներ, բանաստեղծություններ,
ապրում հայաշատ Մաստրիխտի առօրյա կյանքով,
ուրախանում համայնքի հաջողություններով ու ձեռքբերումներով:


2016 թվականի մայիսի 15-ին Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքը հայկական շունչ ու ոգի էր ստացել: Այդ օրն անգամ արևն էր հայեցի օծվել և հայառատ շողերով ջերմացնում էր բոլորիս սրտերը: Մայր հայրենիքում և Արցախում այս օրերին ծավալված խիզախապայքարի ոգին միավորել էր եվրոպաբնակ հայերիս Նիդերլանդների այս գողտրիկ անկյունում, որպեսզի օտար հողում ևս մեկ անգամ ծածանեինք եռագույնը, հնչեցնեինք մեր ազատության և անկախության հիմնը ու աշխարհին ցուցանեինք մեր ստեղծագործ ու արժեքներ հիմնող բազկի զորությունը: Քանի որ մայիսի 15-ը համընկնում էր ծագումով հայ՝ Նիդերլանդներում քրիստոնեության նախահայրի ՝ Սուրբ Սերվատիուսի ամենամյա ավանդական տոնին, այդ կապակցությամբ Մաստրիխտի «Անի» հայ համայնքը և «Սուրբ կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդը նախաձեռնել էր ՍԲ․Սերվատիուսի Բազիլիկի բակում
մայր հայրենիքից բերված աստվածաշող խաչքարի տեղադրման և օծման արարողությունը: Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ինչպես հայ, այնպես էլ հոլանդացի բարձրաստիճան պետական պաշտոնյաներ և հոգևորականներ, այդ թվում Մաստրիխտի քաղաքապետը, Լիմբուրգ նահանգի մարզային խորհրդի նախագահը, Նիդերլանդներում Հայաստանի դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը, ինչպես նաև հայ համայնքների ղեկավարներ և եվրոպական տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ հյուրեր: Ինչպես նշեց Մաստրիխտի «Անի» հայ համայնքի և «Սուրբ կարապետ» եկեղեցու ծխական խորհրդի ղեկավար Լևոն Սարգիսը, խաչքարի տեղադրումը ևս մեկ անգամ հաստատում ու ամրապնդում է հայ և հոլանդացի ազգերի միջև առկա բարեկամությունը: Բացի խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությունից մայիսի 15-ը Մաստրիխտում նշանավորվեց ևս մեկ համահայկական միջոցառմամբ՝ ամենամյա համահայկական-եվրոպական ֆուտբոլային խաղերի անցկացմամբ: Եվրոպայի տարբեր անկյուններից ժամանած թիմերը մրցաշարը իսկական ֆուտբոլային տոնի վերածեցին: Կրկին ծածանվեց եռագույնը, հնչեց մեր օրհներգը և հայեցին սավառնեց Նիդերլանդների երկնքում: Ֆուտբոլային մրցաշարի ավարտից հետո Մաստրիխտի հայկական սրահում տեղի ունեցավ հաղթող թիմերի և լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը: Իրականում այդ օրը բոլոր թիմերն էին հաղթող, բոլորս էինք հաղթող և պարտվողներ չկային, քանզի կարևորն այն էր, որ ևս մեկ անգամ օտար հողում համախմբվեցինք իրար շուրջ՝ մեր միասնականությամբ մեր ազգի հզորությունը ցուցանելու միտումով: Պարգևատրման արարողությունից հետո սկիզբ դրվեց խնջույքին հայտնի երգիչ Վրեժ Սահակյանի հայաոգի երգերի ներքո: Օրն իրոք հայազգեստ էր և Մաստրիխտի երկնքում հիրավի փայլեց եռագույն արևը՝ իր հայառատ շողերով ջերմացնելով բոլորիս հոգիները: Մեր երախտիքն ու շնորհակալությունը Մաստրիխտի «Անի» հայ համայնքին և «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհրդին ՝ Լևոն Սարգիսի ղեկավարությամբ՝ մայիսի 15-ը մասնակիցներիս համար յուրահատուկ դարձնելու համար:
Մաստրիխտ
22 մայիս 2016 թվական
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
наверх