МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Завтра+29 °C
Երեխաների օրվան նվիրված հերթական միջոցառումը Նոր Նորքում
21:23, 04.06.2016
2360 | 0
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպված միջոցառումներից հերթականը հ.197 հիմնական դպրոցում էր: Հունիսի 1-ի առթիվ կրթօջախում կազմակերպվել էր ուշագրավ տոնակատարություն, որտեղ դպրոցի աշակերտներին, ինչպես նաև ապագա առաջին դասարանցիներին ողջունեցին դպրոցի շնորհալի սաները, գեղարվեստական խմբերն ու հրավիրված մուլտհերոսները: Միջոցառմանը մասնակցում էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչներ, ովքեր շնորհավորեցին, խաղաղ ու երջանիկ մանկություն մաղթեցին բոլոր երեխաներին: Հ.197 դպրոցի տնօրեն Ալմաստ Ավետիսյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը գեղեցիկ տոնի վերածեց մանուկների օրը` պարգևելով նրանց տոնական բարձր տրամադրություն:
Նկարները՝ այստեղ
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх