МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +21 °C Завтра+21 °C
«Ինչու՞ չես բողոքում կամ ցոյցեր չես անում այդ գործով ազատազրկման դատապարտուած մարդկանց բանտից ազատելու պահանջով»։ Խեղճեր...
16:03, 24.09.2016
4482 | 0
Հոգեբանութիւնը գիտութիւն է, որն ինչպէս բոլոր գիտութիւնները օգտագործւում է ոչ միայն բարի նպատակներով։ Հոգեբանական «կոմպրոմատները» ամենազորեղներն են. մարդուն հարկադրում են մի սրիկայութիւն դուրս տալ կամ անել եւ քանի որ քչերին է վիճակուած ուժ ունենալ ու խոստովանել սխալը, երկար ժամանակ մնում են իրենց այդ սխալի գերին։ 2013 թ.-ի մահափորձից յետոյ Բորդիւժայի հրամանով սկսուած ժխտումով մի քարոզարշաւ սկսեց ամենաարդիւնաւէտ ազգային գործչի դէմ (վերջին մի քանի հարիւր տարիների կտրուածքով), որի մէջ ներքաշեցին բոլոր գործակալներին եւ նաեւ (ներքաշուեցին) բազմաթիւ միամիտներ։ Դրա հետեւանքով արդէն կայացած դատավարութիւնից, յանցագործութեան ինչ-որ չափով բացայայտումից յետոյ, ասպարեզում մնացին «սուչիտ եղած» նախկին միամիտներ, որոնք այսօր արդէն միամիտներ չեն, այլ բարդոյթաւորուած դժբախտներ։ Սրանք իրենց «պապաներին ու մամաներին սիբիր քշողների» դէմ պայքարող մարդկանց մասին այնպիսի չարութեամբ են խօսում, որ սկսում ես կասկածել, թէ գուցէ դրանց նախնիները քշուողներից չեն եղել այլ քշողներից...Այս խոհերը ծնուեցին, երբ համացանցում մի նիւթ որոնելիս պատահաբար տեսայ ոմն Լուսինէ Բադալեանի մահափորձից յետոյ կատարած գրառումը առ այն, որ մահափորձը դերասանութիւն է... Եւ ապրում են նմանները մեր միջավայրում ու ներկայանում որպէս մարդ։ Բացառիկ մի դէպք եմ յիշում՝ Զանգահարեց մի լրագրողուհի Լիլիթ անունով։ Ով կարդացել է «Լոյսի ճանապարհին» վէպս կը հասկանայ թէ ինչու եմ անունը յիշում եւ ներողութիւն խնդրեց այն բանի համար, որ տարիներ առաջ անպարկեշտ բան է գրել իմ մասին։ Լսելով պատասխանս՝ ես դա չեմ յիշում, շարունակեց. «Աւելի լաւ որ չեք յիշում, բայց տարիներ շարունակ ինձ տանջում էր այդ քայլս եւ դրա համար եմ զանգահարում» ։ Ուրեմն ինչ որ չափով ՄԱՐԴԻԿ կան մեր հանրութեան մէջ։ Ինչու՞ «ինչ որ չափով», որովհետեւ այն հազարաւոր վայրահաչողներից ոչ մէկը ներոութիւն չի խնդրել ինձնից ու իրենց շրջապատի մարդկանցից «ՀԱՅՐԻԿԵԱՆՆ ԻՆՔՆ Է ՍԱՐՔԵԼ ԱՅԴ ՄԱՀԱՓՈՐՁԸ» բառերի համար։ Լկտիներ կան, որ ասում են «Հա, ըտենց էլ կայ», Էդ տեսակին էլ պիտի ասես՝ «Ինչու՞ չես բողոքում կամ ցոյցեր չես անում այդ գործով ազատազրկման դատապարտուած մարդկանց բանտից ազատելու պահանջով» ։ Խեղճեր...
Автор: sasun tevosyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
sasun tevosyan
15:48, 01.02.2017
4915 | 0
наверх