МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Завтра+27 °C
«Հավատանք հրաշքներին» խորագրով միջոցառում հ.197 հիմնական դպրոցում
09:51, 05.12.2016
2725 | 0
Նոյեմբերի 30-ին Նոր Նորքի հ.197 հիմնական դպրոցի դահլիճում իշխում էր տոնական գեղեցիկ տրամադրությունը: Դահլիճի հանդիսավոր բացման արարողության կապակցությամբ կրթօջախի 5ա դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր ուշագրավ միջոցառում «Հավատանք հրաշքներին» խորագրով:
Միջոցառման կազմակերպիչ Արմինե Ավետիսյանի նախաձեռնությամբ կազմակերպված տոնահանդեսը մի յուրօրինակ կոչ էր հանդիսատեսին, որ կյանքն ինքնին հրաշք է, պարզապես պետք է արժևորել նրանում առկա բարի ու գեղեցիկ երևույթները, սերմանել բարին, սիրել ու գնահատել մեզ շրջապատող աշխարհը:
Աշակերտները երաժշտական և պարային կատարումներով, գեղեցիկ ասմունքով հրաշքների կատարյալ աշխարհ էին ստեղծել դահլիճում, ուր թևածում էր բարին ու գեղեցիկը՝ տարածելով ջերմ ու դրական հույզեր:
Բարձր գնահատելով միջոցառման դերը` հ.197 հիմնական դպրոցի տնօրեն Ալմաստ Ավետիսյանը հատկապես արժևորեց ընտրված թեմայի դաստիարակչական ու հոգեբանական նշանակությունը` ընգծելով, որ կյանքը հրաշքների մի ծաղկաբույլ է, և այն ամբողջական է երեխաների մաքրությամբ և անաղարտությամբ: Կարևորվեց նաև համախմբված ու միասնական աշխատանքը, որի ապացույցը դաստիարակչական և ուսանելի միջոցառումներն են, որոնցով համալրվում ու հարստանում են դպրոցի պատմության էջերը:

Նկարները` այստեղ
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх