Նոյեմբերի 30-ին Նոր Նորքի հ.197 հիմնական դպրոցի դահլիճում իշխում էր տոնական գեղեցիկ տրամադրությունը: Դահլիճի հանդիսավոր բացման արարողության կապակցությամբ կրթօջախի 5ա դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր ուշագրավ միջոցառում «Հավատանք հրաշքներին» խորագրով: Միջոցառման կազմակերպիչ Արմինե Ավետիսյանի նախաձեռնությամբ կազմակերպված տոնահանդեսը մի յուրօրինակ կոչ էր հանդիսատեսին, որ կյանքն ինքնին հրաշք է, պարզապես պետք է արժևորել նրանում առկա բարի ու գեղեցիկ երևույթները, սերմանել բարին, սիրել ու գնահատել մեզ շրջապատող աշխարհը: Աշակերտները երաժշտական և պարային կատարումներով, գեղեցիկ ասմունքով հրաշքների կատարյալ աշխարհ էին ստեղծել դահլիճում, ուր թևածում էր բարին ու գեղեցիկը՝ տարածելով ջերմ ու դրական հույզեր: Բարձր գնահատելով միջոցառման դերը` հ.197 հիմնական դպրոցի տնօրեն Ալմաստ Ավետիսյանը հատկապես արժևորեց ընտրված թեմայի դաստիարակչական ու հոգեբանական նշանակությունը` ընգծելով, որ կյանքը հրաշքների մի ծաղկաբույլ է, և այն ամբողջական է երեխաների մաքրությամբ և անաղարտությամբ: Կարևորվեց նաև համախմբված ու միասնական աշխատանքը, որի ապացույցը դաստիարակչական և ուսանելի միջոցառումներն են, որոնցով համալրվում ու հարստանում են դպրոցի պատմության էջերը: Նկարները` այստեղ |