МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Завтра+21 °C
Ս.Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սաները «Արտ-Մյուզիք» մրցույթ-փառատոնից վերադարձել են փայլուն արդյունքներով
10:33, 29.04.2017
5070 | 0

Ջերմորեն շնորհավորում եմ «Արտ-Մյուզիք» արվեստի հանրապետական VIII մրցույթ-փառատոնին հաղթական արդյունքներ գրանցած մեր դպրոցի շնորհաշատ աշակերտներին, մաղթում նրանց միայն վերընթաց ճանապարհ և բազում հաջողություններ ինչպես արվեստում, այնպես էլ կյանքի բոլոր ասպարեզներում: Ձեր ձիրքն ու տաղանդը թող մշտապես ծառայեն մեր սիրելի հայրենիքի մշակութային կյանքի զարգացմանը:
Շնորհակալություն եմ հայտնում դպրոցի բազմավաստակ և իրենց գործին նվիրված ուսուցիչներին. ձեր ջանքերով շարունակվում է մեր աշակերտների հաղթարշավը տարբեր բեմերում և մեր կրթօջախի անունն իր արժանի տեղն է զբաղեցնում լավագույն երաժշտական դպրոցների շարքում:
Ս.Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն՝ Լ. Ուլիխանյան

Շնորհավորում ենք մեր հաղթանակած սաներին.
Խաչատրյան Միշա /պկու/ - դաս.՝ Մ.Մանուկյան
Հարությունյան Ռոնիկ /մարիմբա/ - դաս.՝ Տ. Պողոսյան
Մանուկյան Ռազմիկ /մարիմբա/ - դաս.՝ Տ.Պողոսյան
Վահանյան Էրիկ /սանթուր/-դաս.՝ Թ.Ալավերդյան
Թադևոսյան Էլեն /դաշնամ./-դաս.՝ Ն.Դանիելյան
Մխիթարյան Էդգար /դաշնամ./ -դաս.՝ Ն.Դանիելյան
Թադևոսյան Էլեն շվի/-դաս.՝ Մ.Նազարեթյան
Ղազարյան Նարեկ /դուդուկ/-դաս.՝ Մ.Նազարեթյան
Օհանյան Դավիթ /դուդուկ/-դաս.՝ Մ.Նազարեթյան
Սահակյան Միքայել /շվի/-դաս.՝ Մ.Նազարեթյան
Խաչատրյան Իրինա /դաշնամ./-դաս.՝ Մ.Դանիելյան
Մանգասարյան Լիլյա /վոկալ/ -դաս.՝ Ա.Օջախյան
Յայլայան Միքայել /կլարնետ/-դաս.՝ Մ.Մանուկյան

Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх