МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Завтра+19 °C
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
10:25, 16.06.2017
4284 | 0

Հանրապետության տարածքում`

Հունիսի 16-ի կեսօրից հետո և հունիսի 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 18-20-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-ին կնվազի 2-4 աստիճանով, 18-19-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում՝

Հունիսի 16-ի կեսօրից հետո և հունիսի 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-20-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ և կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։Երևան քաղաքի հունիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.10C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.60C (1966 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.40C

Автор: Henry
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Henry
10:04, 08.07.2017
5725 | 0
19:03, 05.01.2017
19950 | 0
наверх