МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +20 °C Завтра+20 °C
Եվս մեկ վիրավոր զինծառայող Արցախից ուղղաթիռով տեղափոխվում է Երևան
17:01, 19.06.2017
4427 | 0
Արցախից ևս մեկ վիրավոր զինծառայող ուղղաթիռով տեղափոխվում է Երևան։ Այս մասին ՍիվիլՆեթին ասաց Կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը:

Tert.am-ը նշում է, որ այսօր Ստեփանակերտից Երևան ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ևս մեկ զինծառայող՝1997 թ-ին ծնված Յուրի Զաքարյանը:

«Վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի, արհեստական շնչառության ապարատին է միացված: Նրան Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել են, այստեղ հետազոտություն է իրականացվել, այս պահին վիրահատության անհրաժեշտություն չկա», - ասել է Գայանե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևան էին տեղախովել նաև վիրավոր զինծառայողներ Արմեն Վարդանյանը և Մյասնիկ Հովհաննիսյանը:
Автор: Henry
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Henry
10:04, 08.07.2017
5727 | 0
19:03, 05.01.2017
19956 | 0
наверх