МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Завтра+19 °C
Ուրեմն ինչ-որ մեկը ղեկը աջից ձախ փոխելու բիզնես է ուզում դնել, կամ արդեն դրել է:
12:44, 07.10.2017
7450 | 0
Համացանցում և մամուլում մեծ աղմուկ է բարձրացել աջակողմյան ղեկերով մեքենաների արգելելու լուրը: Սկսենք նրանից, որ նման մեքենաները պետք էր արգելել ի սկզբանե: Բայց... քանի որ դա չի արվել, և տասնյակ հազարավոր (եթե ոչ հարյուր հազար) մեքենաներ են ներկրվել Հայաստան, մաքսազերծվել և գրանցվել են, ուրեմն այսօր արգելել դրանք շահագործել ես կդիտարկեմ որպես հերթական պետական ռեկետ: Ուրեմն ինչ-որ մեկը ղեկը աջից ձախ փոխելու բիզնես է ուզում դնել, կամ արդեն դրել է: Այլ հարց է, եթե այս պահից սկսածարգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումւ Հայաստան, բայց արդեն նեկրված և շահագործվող մեքենաներին դեռ երկար ժամանակ թույլատրվի շարունակել շահագործել (օրինակ 10 տարի): Հակառակ պարագայում անձամբ ես կմտածեմ, որ պետությունը կրկնակի անգամ «քցում է» իր քաղաքացիներին` առաջին անգամ մաքսի տեսքով, երկրորդ անգամ` ղեկը աջից ձախ փոխելու:
Հ.Գ. Իմ ավտոմեքենան ձախ ղեկ է, երբեք աջ ղեկով մեքենա չեմ ունել, միշտ դեմ եմ եղել աջ ղեկով մեքենաների շահագործմանը Հայաստանում
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ԱՆի Առաքելյան
наверх