МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Завтра+19 °C
Աշխարհահռչակ թավջութակահարը Երևանում է...
22:55, 18.10.2018
5336 | 1

Ամերիկացի հայտնի թավջութակահար Յան Մաքսինն առաջին անգամ ելույթ կունենա Երեւանում: Երաժիշտի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 19: 00-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում:

Երեւանում ելույթ ունենալը թավջութակահարի համար մեծ իրադարձություն է, նրա կապը Հայաստանի հետ բավականին խորն է: Յանի ընտանիքը երկար տարիներ ապրել է Կովկասի տարածաշրջանում: Նրա մայրը ծնվել եւ մի քանի տարի անցկացրել է Երեւանում, այդ պատճառով էլ հայկական մշակույթը եղել է թավջութակահարի երաժշտական ժառանգության անբաժանելի մասնիկը:

Յանը ջութակին սիրահարվել է 5 տարեկանում, երբ առաջին անգամ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի համերգին, իսկ նրա ամենաազդեցիկ ուսուցիչներից է եղել հայտնի ջութակահար Սուրեն Բագրատունին:

Իր կարիերայի ընթացքում Յանն աշխատել է այնպիսի հայտնի անունների հետ, ինչպիսիք են՝ Անդրեա Բոչելին, Գլորիա Էստեֆանն ու Սթինգը:

Աշխարհահռչակ թավջութակահարի երեւանյան համերգի առաջին հատվածում կհնչի Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունից, կլինեն նաեւ հեղինակային գործեր:

Երկրորդ հատվածում Յանին կմիանան նաեւ հայտնի հայ երաժիշտներ, կհնչի ջազ երաժշտություն, որտեղ ներառված կլինեն հայտնի երաժշտությունների գործիքավորումներ, ավելի քան 10 լեզուներով երաժշտական կատարումներ, այդ թվում՝ հայերեն:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ԱՆի Առաքելյան
наверх